«Ես ցավում եմ, որ այսքան մանիպուլատիվ է դարձել այս որոշումը: Սա այս կամ այն նորմատիվ ակտի սահմանադրականությանը վերաբերող հարցի քննության արդյունք էր»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը: Նրա խոսքով՝ ասել, որ արտասովոր ունիկալ բան է տեղի ունեցել, սխալ կլինի: