«Չէի ուզենա հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորել առանձին հրապարակումներով, որոնք շատ դեպքերում առանձին քաղաքագետների կամ լրագրողների տեսակետներ են կամ նույնիսկ կարող են շատ դեպքերում սադրիչ բնույթ ունենալ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դիալոգ կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը՝ անդրադառնալով pravda.ru-ի հրապարակմանը, ըստ որի՝ Հայաստանը հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ: Նավոյանը նշեց, որ անթույլատրելի է հայ-ռուսական հարաբերություններում վակուումի առաջանալը: