ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է «Դորիան» փոթորկից տուժածներին տեղավորել կրուիզային նավերի վրա։
«Կրուիզային փոխադրումներով զբաղվող և իրենց նավերը որպես օթևան տրամադրելու պատրաստակամ ընկերությունների ցանկացած օգնություն, համոզված եմ, կգնահատվի»,– Twitter-ում գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ առափնյա պահպանությունը և Արտակարգ իրավիճակների կարգավորման Դաշնային գործակալությունը զբաղվում են Բահամյան կղզիների շրջանների՝ փոթորկից խիստ տուժած մարդկանց անվտանգ վայրեր տեղափոխելով։
….that were not hit – and that are in good condition. Any cruise ship companies willing to act as stationary housing, etc., I am sure would be appreciated!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 6, 2019