Ճապոնիայի կայսրուհի Միտիկոն, որը գործող կայսեր Նարուհիտոյի մայրն է, սեպտեմբերի 7-ին հիվանդանոց է տեղափոխվել։
Նշվում է, որ նա կրծքագեղձի քաղցկեղի հեռացման վիրահատության է ենթարկվելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վիրահատությունը չորս ժամ է տևելու։
Կրծքագեղձի քաղցկեղը Միտիկոյի մոտ հայտնաբերվել է 2019 թվականի հունիսին՝ հերթական ստուգումների ընթացքում։ Նշվում է, որ բժիշկները քաղցկեղը զարգացման առաջին փուլում են հայտնաբերել։