«Իհարկե պետք են Արցախում փոփոխություններ: Երբ ինչ-որ գործողություն ուշանում է, արդեն առաջանում է լարվածություն, լճացում և այլն: Մենք հիմա պետք է շատ առաջ լինեինք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանում կար անհրաժեշտություն, որ իշխանությունը փոխվեր: Ղարաբաղում, նրա խոսքով, այդ փոփոխությունը ժամանակի պահանջ է և այն իր լուծումը պիտի ստանա և ստանալու է: