Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Մոսկվան ադեկվատ է արձագանքել Փաշինյանի հայտարարությանը. Զախարովան ո՛չ կարող էր դատապարտել, ոչ էլ ողջունել

«Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է ներգրավվեն ընդհանուր ջանքերի համատեքստին, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը: Միշտ շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դառնում են կամ դարձել են «կռվախնձոր» և լրացուցիչ հարցեր են բերում կամ էլ կարող են խախտել փխրուն բանակցային գործընթացի հավասարակշռությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է» հայտարարությունը:

Զախարովան նաև հավելել է. «Նման հայտարարություններ, ցավոք, մենք լսել ենք և շարունակում ենք բախվել դրանց տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, ամենայն հարգանքով ներքաղաքական գործընթացների նկատմամբ և լիարժեք ըմբռնելով, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն ձևավորելու համապատասխան քաղաքական նախադրյալներ, այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերը ելնեին մի գլխավոր սկզբունքից՝ շուտափույթ խաղաղ կարգավորում»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի այս արձագանքը տեղավորվում է Մինսկի խմբի եռանախագահող երկրի տրամաբանության մեջ: «Այսինքն՝ ինչ հայտարարել է Զախարովան, բնական է։ Նա չէր կարող դատապարտել Փաշինյանի հայտարարությունը, բայց և չէր էլ կարող ողջունել, որովհետև դա կողմնակալ կարծիք կլիներ միջնորդ երկրի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանն ընդգծեց. «Եթե նման հարց դրվեր եռանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի առջև, ապա այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները ևս նման կարծիք կհայտնեին։ Կասեին, որ հայտարարվածը բանակցային պրոցեսին զուգահեռ գործընթաց է, իսկ բանակցային պրոցեսը ենթադրում է հավասարակշռված մոտեցում։ Մեծ հաշվով դա այն է, ինչի մասին եռանախագահներն անընդհատ խոսում են»։

Քաղաքագետը չի կարծում, թե Զախարովան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների հետ կապված իր հայտարարության մեջ ակնարկ է անում. «Կարծում եմ, որ դա ընդհանուր տրամաբանության մեջ ասված արտահայտություն է, որը ցույց չի տալիս, թե Մոսկվան կողմնակալ մոտեցում ունի Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ կապված։ Իհարկե, մենք գիտենք, որ Ռուսաստանի կողմից ավելի շատ աջակցություն ստանում է նախկին իշխանությունը և ոչ ներկա։ Ուստի հնարավոր է տարբեր հարցազրույցների մեջ որոշակի վերապահումներ տեսնենք։ Սակայն այս դեպքում Զախարովայի խոսքը գնահատում եմ այնպես, ինչպես պետք է եռանախագահող երկրներից մեկը արտահայտվեր այդ հայտարարության վերաբերյալ»։

Մեր այն դիտարկմանը՝ եթե Հայաստանը շարունակի «Արցախը Հայաստան է և վերջ» հռետորաբանությունը, ի՞նչ արձագանքներ կլինեն միջնորդների կողմից, արդյոք կլինե՞ն ավելի կտրուկ հայտարարություններ, Ղևոնդյանը պատասխանեց. «Հայաստանը պետք է շարունակի այդ հռետորաբանությունը, որովհետև դա բխում է Հայաստանի շահերից։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնենք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ խոսում էր ուժի լեզվից, Երևանը գրավելուց, բայց եռանախագահների հայտարարությունները որևէ կերպ չեն սրվել, ուստի չեմ կարծում, թե այս դեպքում էլ որևէ բան փոխվի, կամ ինչ-որ խնդիրներ առաջանան։ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր են ու ունեն հակադարձ շահեր։ Նրանք պարտավոր են հռետորաբանությունը վարել այնպես, ինչպես իրենց շահը պահանջում է։ Իսկ եռանախագահող երկրները պետք է բանակցությունները վարողի ձևաչափի մեջ մնան, ու իրենց հայտարարությունները հիմնված են հավասարակշռության վրա։ Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի այն հայտարարություններին, որոնք սադրանք են պարունակել, սակայն եռանախագահները հայտարարություններ են տարածել, որոնք երկու կողմին են վերաբերել։ Հայաստանի դեպքում այս քաղաքականությունը ևս կաշխատի, ու մենք նույն պատկերի ականատեսը կլինենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում