Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լուրջ խնդիրներ՝ ազգային հավաքականում. Ի՞նչ որոշում կկայացնի Գյուլբուդաղյանցը

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հետ:

Հանդիպում, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում կարող է վճռորոշ լինել: Պարտության դեպքում գործնականում կկորցնենք ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունը:

Սեպտեմբերի 5-ին բալկանյան հավաքականը սեփական հարկի տակ 5:0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ և այս պահին 7 միավորով ենթախմբում 3-րդն է: Հայաստանի հավաքականը 6 միավորով 4-րդն է: Հաղթելու դեպքում հնարավորություն կունենանք մոտենալու երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիային, որը սեփական հարկի տակ հաղթելով Հունաստանին՝ վաստակել էր 12-րդ միավորը:

Իտալիայի հետ հանդիպումից հետո մեր հավաքականը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Զրկվել ենք առանցքային ֆուտբոլիստներից մեկից՝ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին տրամադրության տակ ունի ընդամենը մեկ նոմինալ կենտրոնական հարձակվող: Խոսքը Արթուր Միրանյանի մասին է, որը ազգային թիմում պաշտոնական հանդիպում չի անցկացրել:

Հավաքականում օրակարգային է նաև ֆուտբոլիստների վերականգնման խնդիրը: Մեկ խաղակես Իտալիայի թիմի դեմ պայքարելով չափից ավելի ուժեր վատնվեցին: Ի՞նչ լուծում կգտնի Գյուլբուդաղյանցը: Հարձակման կենտրոնում անհրաժեշտ է ֆիգուր, որը լարվածության մեջ կպահի մրցակցի պաշտպաններին: Միրանյանին հիմնական կազմում չընդգրկելու դեպքում տեսանելի է թերևս մեկ տարբերակ: Աջ եզրում խաղացող Տիգրան Բարսեղյանին տեղափոխել կենտրոն, նրա փոխարեն աջ եզրում օգտագործել Սարգիս Ադամյանին:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հետ արտագնա մրցավեճում հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կենտրոնական հարձակվողի գոտում օգտագործել էր հենց Բարսեղյանին: Ասել, որ այս տարբերակն արդյունավետ է, ճիշտ չի լինի, բայց ընտրության հնարավորություն ըստ էության Գյուլբուդաղյանցը չունի: Առջևի գծում առաջացած բացը լրացնելու հարցում, կարծում ենք, կարող է օգտակար լինել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև Էդգար Բաբայանը, որը Իտալիայի դեմ մրցավեճի վերջնամասում փոխարինման դուրս եկավ:

Ի տարբերություն Հայաստանի՝ բոսնիացիները առաջիկա խաղին կմոտենան մարտական կազմով: Լիխտենշտեյնի հետ խաղին մասնակցել են առանցքային ֆուտբոլիստներ Սեադ Կոլաշինացը, Միրալեմ Պյանիչը, ինչպես նաև Էդին Ջեկոն, որը նաև գոլի հեղինակ է դարձել:

Իտալիայի հետ խաղից հետո անհրաժեշտ է որոշակի շտկումներ անել պաշտպանությունում, մասնավորապես աջ եզրում: Հովհաննես Համբարձումյանի խաղն այն չէր: Իտալացիները, հասկանալով, որ աջ եզրում խնդիրներ ունեինք, գրոհները զարգացնում էին հենց այդ հատվածով: Առաջին գնդակն էլ բաց թողեցինք հենց աջ եզրում թույլ տված սխալի հետևանքով: Նշենք, որ առաջիկա խաղում պաշտպանության այս գոտում է լինելու Կոլաշինացը, որը շարունակ միանում է գրոհներին և սրություն հաղորդում:

Չի բացառվում, որ դիտելով Իտալիայի հետ հանդիպումը՝ Բոնսիա-Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ևս թիրախավորի մեր պաշտպանության աջ եզրը: Մտահոգիչ է, որ Համբարձումյանին համարժեք փոխարինող չունենք: Այո, հայտացուցակում կա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը ազգային հավաքականում դեռևս ելույթ չի ունեցել: Բայց նման պատասխանատու խաղում Հովհաննիսյանին հիմնական կազմում ընդգրկելը, ինչ խոսք, ճիշտ չի լինի:

Եթե փորձենք իրավիճակը կարճ բնութագրել, պետք է ընդունենք, որ առաջիկա խաղից առաջ խնդիրները ավելի քան շատ են, և որ հատկապես Գյուլբուդաղյանցի համար կրկին ծանր խաղ է լինելու: Ամեն դեպքում հավատում ենք, որ մերոնց կհաջողվի վերականգնվել և հասնել օդի ու ջրի պես անհրաժեշտ հաղթանակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում