ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամուսիններն իրենց խոհանոցը ժամանակավոր ավտոտնակի են վերածել, որպեսզի ավտոմեքենան փրկեն «Դորիան» փոթորկից, հաղորդում է TIME-ը:
Ամերիկացին «խելացի» ավտոմեքենան կայանել է տան ներսում՝ խոհանոցում: Նրա կնոջ խոսքերով, ավտոտնակում երկու մեքենայի համար տեղ չի եղել, ուստի ամուսինն առաջարկել է «Smart»-ին տեղավորել տանը: Կինը պատմել է, որ սկզբում չի կարողացել հավատալ ամուսնու խոսքերին, բայց նա բացել է կրկնակի դռները և մեքենան ներս բերել: «Ես զարմացած էի, որ մեքենան տեղավորվեց խոհանոցում: Դա ստացվեց առանց որևէ խնդիրների»,- ասել է նա:
«Դորիան» փոթորիկը, որի հետևանքով Բահամյան կղզիներում առնվազն 30 մարդ է զոհվել, հասել է Հյուսիսային և Հարավային Կարոլինայի ափերին: