Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել բրեքզիթի հետաձգման մասին օրինագծին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն այսօր հավանություն է տվել բրեքզիթի հետաձգման մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ, առանց քվեարկության, ընդ որում, պալատի անդամներն օրինագծում որևէ փոփոխություն չեն կատարել:

Այդպիսով, օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկման բոլոր փուլերը, այն պետք է վերադարձվի Համայնքների պալատ, որտեղ մշակվել և հավանություն է ստացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Այժմ օրինագծին պետք է հավանություն տա թագուհի Եղիսաբեթ II-ը, ինչը կարող է տեղի ունենալ երկուշաբթի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կտրուկ դեմ է այդ օրինագծին, քանի որ իր առաջ խնդիր է դրել մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը գործարքով կամ առանց դրա դուրս բերել ԵՄ կազմից: Այդուհանդերձ, խոստացել է, որ չի խոչընդոտի օրենքի ընդունմանը:

Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019 թ.-ի մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրսբերման մասին գրավոր ծանուցում ստանալուց 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկեցին բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի և Թերեզա Մեյի կառավարության միջև: Արդյունքում ԵՄ-ը համաձայնեց բրեքզիթը հետաձգել մինչև ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31-ը, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում