«Որպես կանոն՝ կապիտալ ծախսերը ներդրում են համարվում: Ներդրումները չեն լինում միայն պետական բյուջեից: Եթե երկրում ներդրումային գրավչությունը բարձր է, ներդրումները հոսում են մասնավոր հատվածից, այդ թվում նաև օտարերկրյա»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ և՛ օտարերկրյա, և՛ ներքին ներդրումների ծավալները խիստ անբավարար են: