Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, վերջնական եզրահանգման կգանք մոտակա ժամանակներս և կհասկանանք, թե լրացուցիչ ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։
Նրա խոսքով, խնդիրը բազմավեկտոր է և պետք է հաշվի առնել թե տնտեսական, թե բնապահպանական, թե մնացած բոլոր ռիսկերը, որից հետո միայն որոշում կայացնել. «Կարծում եմ՝ իշխանությունն ունի քաղաքական կամք, վստահ եմ, որ որոշում կայացնելիս այն կլինի հիմնավորված և ի շահ Հայաստանի Հանրապետության»։
Դիտարկմանը, որ այս հարցը «Իմ քայլը» խմբակցությանը երկու մասի է բաժանել, որ թևում է ինքը, Սերգեյ Մովսիսյանը պատասխանեց. «Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, և եթե չկա վտանգ Սևանի ավազանի ջրերին և մնացած գետերի նկատմամբ, այս պահին մենք չունենք որևէ օրենսդրական լծակ շահագործումը չթույլատրելու»։