Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

2019թ.-ին Կոտայքի մարզում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումն աճել է 70%ով. Մարզպետին չի բավարարում ցուցանիշը

Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ): Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման, 5-ը՝ կրթության, 2-ը առողջապահության ոլորտներում, 1-ը՝ տարածքային կառավարման նախկին նախարարի, 1-ը՝ Հրազդանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց, 1-ը՝ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման կամ դրանց համակցությունների տեսքով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված 48 քրեական գործերով 35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերով, նախնական արձանագրված, պետությանը պատճառված վնասը կազմել է 507 մլն ՀՀ դրամ:

Միայն Հրազդան համայնքի բյուջե թերմուտքագրումների փաստի առթիվ մարզի դատախազությունում ստացված նյութերով հարուցված 1 քրեական գործով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմել է 138.001.361 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 136.493.452 դրամ: Իսկ քրեական գործը 9 անձանց առաջադրված մեղադրանքով ուղարկվել է դատարան:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սպասելի էր քրեական գործերի նման քանակությունը, սակայն սա դեռ ամբողջական պատկերը չէ, և առկա արդյունքները իրեն, որպես մարզի ղեկավարի, չեն բավարարում։

«Այս պահին էլ բազմաթիվ քրեական գործեր դեռ նախաքննության փուլում են կամ իրենց հանգուցալուծմանը չեն հասել։

Դատախազության տարածած հաղորդագրությունը վերաբերում է արդեն բացահայտված կամ պրոցեսում գտնվող գործերին, որոնցով ներգրավված անձինք կան՝ մեղադրյալներ, կասկածյալներ և այլն։ Բայց բազմաթիվ գործեր ունենք դեռևս, որ քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում են քննվում կամ դեռևս չեն պատվիրակվել համապատասխան ինստանցիաներին։ Մենք այս պահին էլ շարունակում ենք մեր առօրյա գործունեության շրջանակներում իրականացնել վերահսկողական գործառույթներ՝ վերապահված մարզպետի ինստիտուտին, և ըստ անհրաժեշտության՝ դրանք ստանում են իրավական հետևանքներ։ Խոշոր հաշվով կարող եմ ասել, որ այս պահին մի շարք համայնքների նախկին ղեկավարների, դպրոցների, բուժհաստատությունների տնօրենների կողմից առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի հիման վրա բազմաթիվ գործեր դեռ չեն մտել դատախազության այդ հաշվետվության մեջ, որովհետև դեռ այդ կարգավիճակին չեն հասել։ Գործընթացը շարունակական է, քանի դեռ նախկին համակարգի ներկայացուցիչ գործիչները լիովին չեն վերափոխվել կամ պարզապես չեն փոխարինվել, կամ լիարժեքորեն չեն բացահայտվել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ լիարժեքորեն բացահայտվելն էլ ավելի շատ խորհրդանշական է, քանի որ կա այսբերգ՝ այսբերգի երևացող և չերևացող կողմը:

«Կան նաև խորքային պրոցեսներ, որոնց մի մասին հանրությունը տեղյակ չէ, մի մասը հրապարակման ենթակա չէ։ Բացի այդ, գործընթացը 1.5 տարվա չէ։ Գործընթացը շարունակական է, պարզապես առաջին մեկ-երկու տարում գործերը ավելի շատ կլինեն, քանի որ մեր կառավարող ուժի գործիչները այլ քաղաքական մշակույթ և իրավական այլ հարթության մեջ են գործում»,- ընդգծեց Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ օբյեկտիվ պատճառներ կան, որ քրեական գործերի հարուցման ու բացահայտումների տեմպը դանդաղում է։ «Քննչական մարմինները գերծանրաբեռնված ռեժիմով են աշխատում, բայց ես մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հորդորում եմ հանրային նշանակության գործերին տալ առաջնահերթություն, որպեսզի յուրացումների, վատնումների գործերը հասնեն դատարան, և այդ միջոցների վերականգնումը հանրությանը տեսանելի լինի, և հասարակությունը հասկանա, որ իր կյանքի որակի վրա ազդող գործընթացները չեն ուշանում։ Ամեն դեպքում այժմ փաստ է, որ բացահայտումների տեմպը մեզ չի բավարարում»,- ասաց մարզպետը։

Կոտայքի մարզպետի խոսքով՝ անպայմանորեն պետք է քննության առարկա դառնա այն համայնքապետերի հարցը, ովքեր համայնքի որևէ խնդիր չեն լուծել, բայց իրենք փայլում են իրենց բարեկեցիկ միջավայրով, ապահովված են ամեն ինչով, ապահովված են նաև նրանց մերձավորները։ «Նման իրավիճակները կասկածի տեղիք են տալիս։ Արդեն իսկ նմանատիպ համայնքապետերի ներգրավմամբ քրեական գործեր ունենք, որոնք դեռ հանգուցալուծման չեն հասել։ Մենք սպասում ենք այդ գործերի հանգուցալուծմանը, քանի որ նրանց մեջ կան նաև գործող համայնքապետեր, որպեսզի հասկանանք նաև նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և օրենքով սահմանված կարգով հանգուցալուծում ունենանք»,- եզրափակեց Կոտայքի մարզպետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում