Թուրքիայում դատարանը 9 տարի, 8 ամիս և 20 օր ազատազրկման է դատապարտել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի կին ղեկավար Ջանան Քաֆթանջիօղլուին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Ընդդիմադիր գործիչը մեղադրվել է ահաբեկչությունը խթանելու, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին սոցցանցերում վիրավորելու համար: