Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Թիրախում ուժային բլոկն է. հանդիպում Ծռերի հետ և քաղաքական ծուռ հայելին

Կառավարությունում վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հանդիպումը առաջացրել է բուռն հանրայինև քաղաքական ուշադրություն: Այդ հանգամանքը պայմանավորված է թերևս նրանով, որ անկախ կուսակցության հանդեպ վերաբերմունքի դրական կամ բացասական երանգավորումից՝ Ծռերը դիտարկվում են Հայաստանի քաղաքական դաշտում որպես ամենաարմատական ուժ, ընդ որում՝ արդեն թերևս ոչ միայն նախկին իշխանության, այլ որոշակիորեն նաև նոր իշխանության վարքագծի հանդեպ:

Ընդհանուր առմամբ, քաղաքական այդ միավորի հանդեպ հանրային հետաքրքրությունը բացատրվում է նաև 2016 թվականի հուլիսի իրադարձություններով, ՊՊԾ գնդի գրավմամբ, որին գնացել էր այն ժամանակ դեռևս խմբավորումը: Այն թեև հեղափոխությունից հետո հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին, սակայն հանրային գիտակցության մեջ ասոցացվում է ուժի հետ, որը իր քաղաքական մեթոդաբանության համայնապատկերում երբեք մոռացության չի մատնի զինված տարբերակը, եթե այն համարի անհրաժեշտ: Իսկ այստեղ արդեն սկսում է ամենահակասական և սուբյեկտիվ ընկալումների դաշտը: Այդ հանրագումարով էլ թելադրվում է այն մեծ ուշադրությունը, որին արժանացավ վարչապետի և «Սասնա ծռերի» առաջնորդների հանդիպումը:

Ակնառու է, որ գերակշռող մասով նախորդ իշխանությանը հարող շրջանակներ օգտագործելով հենց 2016-ի հուլիսյան հանգամանքը՝ Փաշինյանի հետ հանդիպումը թիրախավորեցին այդ տեսանկյունից՝ ասոցացնելով վարչապետին Ծռերի հետ և ձգտելով դա հակադրել իշխանության ուժային բլոկին: Բանն այն է, որ ուժային բլոկը, այսպես թե այնպես, նախկին իշխանության շարունակությունն է, պաշտոնյաներ են, մասնավորապես ԱԱԾ պետը, ոստիկանապետը, որոնք 2016-ի հուլիսին, այսպես ասած, Ծռերի հակառակ ճամբարում էին, թեկուզ իրենց ներկայիս կարգավիճակից ավելի ցածր կարգավիճակով: Կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուժային բլոկի, մասնավորապես ոստիկանության և ԱԱԾ-ի անվստահություն առաջացնելու համար Ծռերի հետ հանդիպումն օգտագործելու տեղեկատվաքարոզչական ջանքը, որ գործադրում է նախկին իշխող համակարգը:

Համենայնդեպս, նպատակադրումը հասկանալի է, քանի որ հետհեղափոխական իրավիճակում քաղաքական ինստիտուցիոնալ անորոշության և մեծ հաշվով կայուն քաղաքական հենարանի բացակայության պայմաններում իշխանության համար այդ բացը, իր կոնկրետ ֆունկցիոնալ դերակատարումից բացի, նաև անուղղակիորեն այդ իմաստով կատարում է հենց իրավապահ բլոկը: Ըստ այդմ՝ այստեղ անվստահությունը կարող է իրապես ազդեցություն ունենալ իշխանության քաղաքական դիրքերի տեսանկյունից:

Մյուս կողմից՝ անշուշտ այդ հանգամանքը լավ պատկերացնում է նաև վարչապետը, ըստ այդմ՝ ենթադրվում է, որ մի կողմից՝ հանդիպելով «Սասնա ծռերի» առաջնորդներին, մյուս կողմից՝ նա պետք է համոզիչ կերպով չեզոքացնի իրավապահ բլոկում հնարավոր հարցերը կամ կասկածները այդ կապակցությամբ: Իրավիճակը թերևս պետք է դիտարկել նաև այլ համատեքստում, և այստեղ ուժային բլոկը հայտնվում է այլ՝ առավել գործառնական և առաջնային պլանում:

Բանն այն է, որ հատկապես Ամուլսարի հարցի պարագայում բավականին շոշափելիորեն երևաց, որ «Սասնա ծռերը» հակված է օգտագործել հանրության շրջանում առավել արմատական տրամադրությունների քաղաքական գեներացիայի հնարավորությունները: Ամուլսարյան թեմայով բողոքի ակցիաներում, համացանցային տիրույթում բավականին աշխույժ և հատու էին այդ քաղաքական շրջանակի համակիրները կամ առնվազն այդպիսին ներկայացող անձինք: Թե որքանով է բուն Ամուլսարի հարցը շարժառիթ, պատճառ, թե առիթ՝ դժվար է ասել, քանի որ Հայաստանում իրավիճակը պարունակում է մի շարք այլ խորքային խնդիրներ, այդուհանդերձ այդ ֆոնին հատկանշական է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքական միավորի առաջնորդների հետ, ինչն արդեն կարող էր տեղի ունենալ նաև հենց ուժային բլոկի հետ քննարկումների և իրավիճակի վերլուծության արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում