Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Պետությունից փող չենք ուզում, մուրացկան չենք․ թողեք ինքներս կկառուցենք․ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ պատկան մարմիններին

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2015թ-ին և պետք է ավարտվեր երկուսուկես տարում, շենքը դեռևս կիսակառույց է: Երևանի քաղաքապետարանը թույլատրել է շենքի երրորդ հարկի կառուցումը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ այս կապակցությամբ Մշակույթի փոխնախարար Նարինե Թուխիկյանի հետ հանդիպում են ունեցել Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանի հետ. «Տպավորությունն այնպիսն էր, որ պետության ֆինանսավորման խնդիրը հարցականի տակ է, միայն երրորդ հարկի խնդիրը չէ, ամբողջական հայեցակարգ ենք ներկայացրել, խոսքը մեր՝ ժառանգներիս անձնական ամբիցիաների մասին չէ, այլ հինգ հեղինակների ներկայացրած մասնագիտական հայեցակարգի մասին է: Հայեցակարգն ուղարկվել է նաև վարչապետին, նախագահին, ինչպես նաև ներկայացվել է հետքրքրված անձանց: Միջավայր, Լոռվա բնության մոդելավորում, էքսպոզիցիա, այս ամենը պետք է արվի, ոչ թե տուն-թանգարան պետք է լինի, այլ մշակութային կենտրոն, որը սերունդներ է դաստիարակելու, մշակութային կրթություն է տալու: Այո՛, Հրանտ Մաթևոսյանի կյանքին և գործունեությանն էլ է անդրադառնալու, բայց ավելի լայն գործունեություն է ծավալելու: Մենք խոսում ենք ամբողջկան քաղաքաշինական մշակութային միջավայրի մասին, որը ներառում է քաղաքի այդ հատվածը, շատ գեղեցիկ և գրավիչ բաներ կարող են քաղաքի այդ հատվածը կենդանացնել, ոճի բերել, ինչպես նաև բնապահպանական խնդիրներ լուծել, քանի որ այդ հատվածում նաև ծառեր ենք տնկելու:

«Ցավոք, առայժմ չկամություն տեսա: Այսպես ասած «հանդիպում- հետախուզում» էր: Կա թույլտվությունը, բայց ակնարկում են, որ ֆինանսներ չկան, բայց մենք պետությունից ֆինանսներ չենք ուզում, մենք ասում ենք՝ թո՛ւյլ տվեք շենքը կառուցել, մենք հանգանակություն կկազմակերպենք:
Մենք պետության դուռը եկած մուրացկան չենք: Ժամանակին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է դիմել մեզ, որ հայեցակարգ ներկայացնենք, որպեսզի մշակութային կենտրոն կառուցվի»,- նշեց կինոռեժիսորը՝ հավելելով, որ պետությունը ստանձնել է և 2015թ. սկսել է իրականացնել շինարարությունը. 900 հազար ԱՄՆ դոլար է ներդրվել: Մասնագետների կարծիքով՝ ևս 400 հազար ԱՄՆ դոլար անհրաժեշտ կլինի, և երրորդ հարկի կառուցման համար կպահանջվի 55 մլն դրամ: Դ. Մաթևոսյանի կարծիքով՝ եթե մեկենասների համար դյուրություն ստեղծվի, և նախագիծը առաջնային հռչակվի պետության կողմից, ապա մեկենասներ կգնտվեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում