Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Հայաստանի կործանարար միջամտությունն Արցախում այլևս չկա. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Ի՞նչ նշանակություն ունեն դրանք հաջորդ տարվա  նախագահական ընտրություններին ընդառաջ։

– Սա լինելու է առաջին ընտրությունը, երբ իշխանությունը զրկված է լինելու ամենակարևոր լծակի ներգրավումից՝  խոսքը բանակի մասին է։ Կարելի է ասել, որ շատ չնչին ազդեցություն կա։ Մյուս լծակները  ինչ-որ տեղ կարող են օգտագործել՝ մասնավորապես ոստիկանությունը, բայց դա էլ միանշանակ չէ։ Մնում է փողի շահագրգռվածությունը, որն արվում է իշխանական թևի ներկայացուցիչների կողմից։ Սակայն դա էլ նախկինի մակարդակին չի հասնում։ Տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն։ Կան համայնքներ, որտեղ կան իշխանության ներկայացուցչի դեմ թեկնածուներ։ Ես չեմ ասում՝ ընդդիմություն, որովհետև տեղի ընդդիմություն է, մեծ մասն անկուսակցական է՝ ոչ թե քաղաքական թեկնածու է, այլ գործող համայնքի ղեկավարին դեմ է իր արած սխալների և այլ բաների համար։

– Իսկ  այս ընտրությունները կայանալիք նախագահական ընտրությունների վրա ինչ-որ ազդեցություն կունենա՞ն, օրինակ՝ եթե իշխանություններն ամրապնդեն կամ կորցնեն իրենց դիրքերը, դա ի՞նչ նշանակություն կունենա։

Ինչ-որ բան հուշելու է, բայց այդքան մեծ կապ չի ունենալու։ Հնարավոր է իշխանության դեմ տրամադրված հաղթող ղեկավարը լինի իշխանության կողմնակից։ Այսինքն՝ տեղերում դա այնքան էլ քաղաքականացված չէ։

– Իսկ Ձեր կուսակցության ներկայացուցիչներն ինչ-որ մասնակցություն ունենալո՞ւ են։

– Մենք որոշ համայնքներում ունենք կուսակցական թեկնածուներ, բացի դրանից՝ մենք նաև աջակցում ենք ոչ կուսակցական թեկնածուներին, այսինքն՝ նրանց, ովքեր դեմ են իշխանություններին։

– Ինչքանո՞վ կօգնի Հայաստանից դիտորդական առաքելության ներկայությունն Արցախում, Վիտալի Բալասանյանի հայտարարությունները  այս մասով ինչի՞ հետ կկապեք։

Վիտալի Բալասանյանին արդեն արձագանքել եմ, ավելի բան չունեմ ասելու։ Բայց ուզում եմ նշել, որ դիտորդական առաքելությունը աշխարհի բոլոր երկրներում էլ ընդունված է որպես ոչ թե օգնություն, այլ ստուգարքի նման մի բան։ Դիտորդը չունի միջամտելու լայն լիազորություններ, նրանք  իրավունք ունեն հարցեր տալու ու հետևելու։ Կարծում եմ՝ դիտորդները պետք է ավելի շուտ գային։ Վերջին 20 տարվա մեջ ընտրություններն ինչքան որ կեղծվել են, երբեք նույն օրը չեն արվել, ամեն ինչ լինում է մինչև ընտրությունները։ Մինչև ընտրություններն է այդ ամենն արվում։

– Հայաստանի մասնակցության չափաբաժինը Ձեր կարծիքով՝ բավարա՞ր է։

– Այո, դա մեծ նշանակություն է ունենալու։ Նախկինում Հայաստանի միջամտությունն այլ ձևով էր, հիմա փաստորեն Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ արվելու է, որ ընտրություններն ազատ լինեն, ու այդ ուղղությամբ քայլեր արվեցին։ Նախկինում մասնակցությունն ավելի շատ էր Հայաստանի կողմից, նրանք ամեն կերպ աջակցում էին՝ գումարներով, լծակներով, որ իշխանության ներկայացուցիչները անգամ համայնքներում, ավագանիներում հաղթեն։ Հայաստանի 30 տարվա ղեկավարությանը միայն մեկ բան էր պետք՝ Արցախում ունենալ իշխանություն, որ Հայաստանում պահպանեն իշխանությունը։ Հիմա դա բացառված է, այդ կործանարար միջամտությունը այժմ չկա։ Կա բարի միջամտություն։

– Մասիս Մայիլյանի հնարավոր առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում ինչքանո՞վ փոխեց ընդհանուր սցենարը։

– Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Միակ փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի օգոստոսի հինգի ելույթն էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում