Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Պաշտոնանկություն և փակ քննարկում Ամուլսարի հարցով

Սեպտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել է Սամվել Ավետիսյանը, որը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Այդ պաշտոնանկության մասին մամուլը գրել էր ավելի վաղ, նաև Ամուլսարի հարցով քննչական գործընթացի ղեկավար, քննիչ Յուրի Իվանյանի պաշտոնանկության մասին: Քննչական կոմիտեն, սակայն, հերքել էր Իվանյանի պաշտոնանկությունը՝ հայտնելով, որ ընթանում է նրա գործունեության ծառայական քննություն, իսկ ՔԿ նախագահի տեղակալի հարցի առումով հայտնել, որ այն կոմիտեի տիրույթից դուրս է և գտնվում է վարչապետի ենթակայության դաշտում:

Եվ ահա, սեպտեմբերի 6-ին տարածվեց տեղեկություն, որ վարչապետն ազատել է Սամվել Ավետիսյանին; Թեև պաշտոնական տեղեկատվության մեջ չկան պատճառներ, սակայն գրեթե բոլորը հավատացած են, որ պատճառն Ամուլսարի գործն է, մասնավորապես դրանում ի հայտ եկած այն հանգամանքը, որ այդ գործի ղեկավար նշանակված քննիչ Յուրի Իվանյանը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է, որը շահագրգռված էր անել այնպիսի քննություն, որ հանկարծ Ամուլսարի հարցում անօրինական քայլերի համար հարվածի տակ չհայտնվի Գրիգորյանը, որը բնապահպանության նախարար է եղել 2016 թվականին՝ Ամուլսարի ՇՄԱԳ-ի ժամանակ:

Յուրի Իվանյանի և Գրիգորյանի կապի մասին տեղեկությունը տարածվեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող շրջանակներից: Մինչդեռ հարց է առաջանում, թե մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս այդ տեղեկությունը հասանելի չի եղել վարչապետին: Այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կարևորագույն գործի քննության: Այս համատեքստում էլ դիտարկվում է, թե արդյոք ՔԿ նախագահի տեղակալը չի՞ հեռացվել հենց այն պատճառով, որ գործի քննության է նշանակել շահերի ակնհայտ բախումով աչքի ընկնող ֆիգուրի: Դա՞ է եղել ՔԿ նախագահի տեղակալին հեռացնելու պատճառը: Սա հասկանալու համար նախ պետք պարզվի, թե արդյոք Իվանյանը քննության ընթացքում թույլ տվե՞լ է անօրինականություններ և թաքցրե՞լ է ինչ-որ բաներ:

Բանն այն է, որ այս իրողությունների պարզաբանումից էլ կախված է ավելի լայն մի հարց: Եթե կարևորագույն այս գործով հնարավոր էր մեկ տարի և ավելի վարչապետից թաքցնել էական հանգամանքներ՝ կապված թեկուզ գործը վարող քննիչի, այսպես ասած, ֆիգուրի հետ, ապա արդյոք չե՞ն եղել այդպիսի իրավիճակներ ՔԿ վարույթում գտնված և ընդհանրապես Հայաստանում աղմկոտ մի շարք այլ գործերի հետ կապված: Առավել ևս, որ մի շարք այդպիսի գործերում, համենայնդեպս առերևույթ աչքի համար, ստեղծվել են որոշակի փակուղային իրավիճակներ, երբ թվում է, թե իրավիճակը հասունացնելու և, այսպես ասած, առանցքային կետի հասցնելու պայմաններում չի նշմարվում հաջորդ քայլը և տրամաբանական շարունակությունն ու ավարտը: Ըստ այդմ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնանկությունը ամուլսարյան հարցի ֆոնին առաջացնում է հարցեր այդ լայն շրջանակի առումով:

Մյուս կողմից, իհարկե, վերադառնալով բուն խնդրին՝ հետաքրքիր է, թե արդյոք ՔԿ տեղակալի պաշտոնանկությունը ունի՞ Ամուլսարի հարցում կառավարության որոշման, այսպես ասած, կանխավարկածային ցուցիչի նշանակություն: Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ տեղեկության տարածմանը զուգահեռ, սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել նաև ՔՊ խմբակցության նիստ՝ վարչապետի մասնակցությամբ, որի ընթացքում, ինչպես նիստից հետո հայտնել է ԱԺ փոխնախագահ Սիմոնյանը, քննարկվել է բացառապես Ամուլսարի հարցը: Մանրամասները, սակայն, նա չի ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում