Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գերմանական ագրեսիա Հայաստանի նկատմամբ. Հաղթողին չեն դատում, բայց…

Առաջին հերթին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին Իտալիայի դեմ արժանապատիվ և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու համար: Մենք ըստ էության չզիջեցինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին: Գյուլբուդաղյանցը հիանալի էր կառուցել խաղը հատկապես տակտիկական տեսանկյունից: Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ:

Խաղից խաղ մեր հավաքականի գլխավոր մարզիչը ուժեղացնում է թիմը: Նման մակարդակի ֆուտբոլ վաղուց չէինք խաղացել: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ունենք մարտունակ հավաքական, որը կարող է լուծել բարդ խնդիրներ: Պետք է արժանին մատուցել նաև մեր հավաքականի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին պարտության մեջ այլ գործոններ չփնտրելու և մասնավորապես խայտառակ մրցավարությանը չանդրադառնալու համար: Սա բարձր պրոֆեսիոնալիզմ է և կոռեկտության բացառիկ դրսևորում:

Մրցավարության մասին խոսելը մեր խնդիրն է, որը և պարտավոր ենք համարում անել: Առաջին կեսի վերջնամասում գերմանացի գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը, երկրորդ դեղին քարտը ցույց տալով, դաշտից հեռացրեց մեր հարձակման գծի առաջատար Ալեքսանդր Կարապետյանին: Տվյալ դրվագը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո համոզվում ենք, որ Կարապետյանը նույնիսկ չէր խախտել կանոնները Բոնուչիի հետ պայքարում: Զիբերտը գտնվում էր մոտ 10 մետր հեռավորության վրա և ասել, որ նա չնկատեց խախտում չլինելու փաստը, մեղմ ասած՝ դժվար է: Ցուցաբերելով անհասկանալի ագրեսիա՝ Զիբերտը ուղղակիորեն վճռեց հանդիպման ելքը: Եթե նույնիսկ Կարապետյանը կոպտորեն խախտած լիներ կանոնները, սա այն դրվագը չէր նման կտրուկ որոշում կայացնելու համար: Խաղադաշտում մրցում էին միանգամայն տարբեր կատեգորիաների հավաքականներ, և կարծում ենք՝ Իտալիան ամենևին էլ չուներ Զիբերտի նվերի կարիքը: Իսկ թե ինչով էր պայմանավորված գերմանացի մրցավարի ագրեսիան մեր հավաքականի նկատմամբ՝ պատեհ չենք համարում մեկնաբանել: Թերևս մեկ դիտարկում: Մրցավարի խայտառակ որոշումը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինի աչքի առաջ: Ֆուտբոլը ունի նաև դաժան կողմեր և յուրաքանչյուր թիմ երբևիցե դառնում է անարդարության զոհ:

«Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար: Երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք: Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում»,- խաղից հետո ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Խաղն էմոցիոնալ էր: Հանդիպում, որը երկար ենք հիշելու: Ցավալի է, որ պարտվեցինք ոչ արդար պայքարում բայց կյանքը շարունակվում է և պետք է առաջ նայել:

«Խաղը լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց… երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք: Ճիշտ է, Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը, կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Վերլուծելով երեկվա հանդիպումը՝ առանձնակի ուշադրություն ենք ուզում դարձնել կարևոր մի գործոնի վրա: Երկրորդ կեսից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը տակտիկական փոքրիկ հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի նկատմամբ: Իտալացի հանրահայտ մասնագետը հավանաբար հաշվարկել էր, որ Հայաստանի հավաքականը կնահանջի՝ անցնելով խուլ պաշտպանության: Գյուլբուդաղյանցն իր հերթին ֆուտբոլիստներին հրահանգել էր խաղալ այն ֆուտբոլը, որը տեսանք առաջին կեսում: Մերոնք գրոհում էին և կարող էին հաշիվը դարձնել 2:1: Մեր մարզիչը կայացնելով համարձակ որոշում՝ մոտ էր նույնիսկ 10 ֆուտբոլիստներով դրական արդյունքի հասնելուն:

Ինչևէ, երկու օր անց մրցելու ենք Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Հանդիպում, որը պարտավոր ենք հաղթել: Պարտավոր ենք ապացուցել, որ անարդարացի որոշումները չեն կարող մեզ արգելակել: Պարտավոր ենք ապացուցել, որ ճանապարհից չենք շեղվել: Պարտավոր ենք ապացուցել, որ Իտալիայի դեմ ցույց տված ֆուտբոլը հիմքն էր կարևոր հաղթանակների: Եվ որ ամենակարևորն է՝ Բոսնիայի դեմ խաղում ստադիոնում պարտավոր ենք ապահովել այն մթնոլորտը, որը տիրում էր երեկ: Հավաքականի ֆուտբոլիստներն արժանի են մեծ աջակցության: Մրցակցի հարկի տակ Բոսնիային պարտվել ենք 2:1 հաշվով:

Սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը ռևանշի խաղ է՝ երկու առումով: Պետք է փորձենք ռևանշի հասնել առաջին հերթին մրցակցի նկատմամբ: Փորձելու ենք նաև ռևանշի հասնել անարդարության նկատմամբ, որը ըստ էության մեզնից միավորներ խլեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում