Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկու երկրների օրհներգերը լսել է նստած և լրագրողներին ստիպել է նորից խոսել իր առողջության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Պեկինում կայացած ընդունելության պաշտոնական արարողությանը Մերկելին ողջունել է ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանգը: Ավանդաբար, երկրների ներկայացուցիչները կանգնած են լսում օրհներգերը, բայց այս անգամ աթոռներ են դրվել կանցլերի և Լի Կեցյանգի համար: Քաղաքական գործիչները նստած են լսել Գերմանիայի հիմնը, իսկ երբ հնչել է չինականը՝ Լի Կեցյանգը ոտքի է կանգնել:
Գործակալության տվյալներով, Մերկելն առույգ տեսք է ունեցել և արդեն ոչ հազվադեպ ցնցումների նոպայի ոչ մի նշաններ չեն նկատվել:
Գերմանիայի կանցլերի տկարության մասին առաջին անգամ սկսել են խոսել հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո: Մերկելը լուսանկարվելիս գունատվել է և սկսել է ցնցվել:
Հունիսի 27-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ նոպան կրկնվել է, իսկ հուլիս ամսին Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի հետ բանակցությունների ժամանակ քաղաքական գործիչները նստած են լսել երկու երկրների օրհներգերը:
Ինքը՝ Մերկելը, վստահեցնում է, որ իրեն հիանալի է զգում: