Լուրեր
Սիրիայի հարցը մեզ համար բավական զգայուն է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Սիրիայի հարցը Հայաստանի համար առավել զգայուն է:

Սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մնացականյանը նշեց, որ այդ զգայունությունն արտահայտվում է նաև այն մարդասիրական առաքելության միջոցով, որը հայ բժիշկներն ու սակրավորներն իրականացնում են Սիրիայում:

«Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և մենք դա արտահայտում ենք նաև մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին, դրանք չափազանց դինամիկ են, և բազմաթիվ հարթակներ  ունեն: Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց բազմաշերտ է և բարդ: Այստեղ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը, և մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է արտահայտում»,- ասաց Մնացականյանը:

  • Դիտումներ՝ *