Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Նոր մեղադրանք կառաջադրվի՞ Քոչարյանին

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Ստիվեն Նյուտոնի՝ լրատվամիջոցներում արած հայտարարությունները դատախազությունում ուսումնասիրվում են:

Նյուտոնը «Ազատությանը» և «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցներում ասել էր, որ պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, որ այն անգլերեն է եղել։ Երեկ Նյուտոնն իր բացատրությունը ներկայացրել է Գլխավոր դատախազությանը:

Այսպիսով՝ «Առագաստի» սպանության գործը կարող է հետաքրքիր շրջադարձ ունենալ՝ ի հայտ եկած նոր հանգամանքների բերումով։ Իսկ նոր հանգամանքն այն է, որ մոտ քսան տարի առաջ Ստիվեն Նյուտոնի ցուցմունքն անտեսվել է, իսկ հիմա եթե դրա հիմքով գործը վերաբացվի, ապա միանգամայն այլ ընթացք կստանա։ Համենայնդեպս, ծաղրի է նման, երբ նման դաժան սպանության համար Ռոբերտ Քոչարյանի Կուկու մականունով թիկնապահը դատապարտվել է ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման:

Այս վարկածը Հայաստանի հասարակության կողմից չընդունվեց 18 տարի առաջ, նույնիսկ եղան բողոքի ցույցեր, հասարակական ընդվզումներ, սակայն ժամանակներն այլ էին, ու Քոչարյանի ռեպրեսիվ մեքենան ճնշում էր այլակարծության բոլոր դրսևորումները՝ փորձելով կոտրել դիմադրության կենտրոնները։

Գրեթե ակնհայտ է, որ Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացվելու է, որը մի կողմից՝ թույլ կտա համապարփակ բացահայտել այս զազրելի հանցագործությունը, մյուս կողմից՝ կնպաստի Քոչարյանի կողմից կատարված հանցագործությունների ցանկի ամբողջացմանը։

Մարտի 1-ը առանձին վերցրած հանցագործություն չէ, դա Ռոբերտ Քոչարյանի իշխանության արյունոտ տասնամյակի տրամաբանական ամփոփումն է, որին նախորդել են բազմաթիվ սպանություններ, քաղաքական հալածանքների ու հետապնդումների տասնյակ դեպքեր։ Քոչարյանը Հայաստանում փաստացի իշխանության տեր է դարձել Հոկտեմբերի 27-ի կրակոցներով ու իշխանությունն իր ժառանգորդ Սերժ Սարգսյանին է փոխանցել տասն անմեղ մարդկանց գնդակահարության ճանապարհով։

«Առագաստի» սպանությունը այդ հանցագործություններից մեկն է, որի համապարփակ բացահայտումը ամբողջացնելու է այդ օրվա իշխանության արյունոտ դեմքը։ Կուկուն չէր կարող Պողոս Պողոսյանին խոշտանգելով սպանել, եթե նման ցուցում չստանար Ռոբերտ Քոչարյանից, ըստ այդմ՝ այս գործով պետք է իրավական գնահատական տրվի նաև երկրորդ նախագահի գործողություններին։ Եթե անգամ Քոչարյանը չի տվել Պողոսյանին ծեծելու և սպանելու հրահանգը, ապա ակնհայտորեն հովանավորել է իր մարդասպան թիկնապահին։ Անկարելի է պատկերացնել, որ նման քստմնելի արարքի պարագայում որևէ դատավոր ընդամենը երկու տարվա պայմանական դատավճիռ կկարդար, եթե չլիներ Բաղրամյան 26-ի «մոգական» զանգը։

Այլ խոսքով՝ Քոչարյանին նոր մեղադրանք պետք է առաջադրվի, այլ խնդիր է՝ որն է լինելու դրա բովանդակությունը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում