Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Նախկին իշխանությունները մինչև հիմա «դանոս» են գրում ռուսաց թագավոր Պուտինին

Հոկտեմբերի սկզբին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, և այս այցի ֆոնին ավելի են սրվել բանավեճերն ու հանրային քննարկումները հայ-ռուսական բարդ հարաբերությունների մասին: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Արկադի Վարդանյանին և Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին:

«Ռուսաստանը ամենևին ուրախ և երջանիկ չէ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությամբ և ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի իշխանության վերադառնան իր հին վասալները»,- նշեց Արկադի Վարդանյանը:

Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանի այդ ջանքերը չեն պսակվի հաջողությամբ, քանի որ ինքը՝ Ռուսաստանը, հետզհետե հայտնվում է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ բարոյահոգեբանական շատ խոր անդունդի եզրին. «Մեր հասարակության մեջ ևս օրեցօր մաշվում են Ռուսաստանի՝ մեծ, անպարտելի, մեր միակ հենարանը լինելու մասին պատկերացումները»:

Արկադի Վարդանյանի խոսքով՝ իշխանության հապաղումը, քաղաքական կամքի բացակայությունը իրենց բացասական դերն են կատարում. «Դրանից օգտվում է, այսպես կոչված, 5-րդ շարասյունը՝ քոչարյանականներ, սերժիկականներ, դաշնակներ, բարգավաճողներ և այլն»:

Ազատ Արշակյանն էլ ընդգծեց՝ հեղափոխությունը տեղի է ունեցել. «ԵՏՄ առանձին մի երկրում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխություն. ժողովուրդը իշխանությունը վերցրեց իր ձեռքը: ԵՏՄ-ում մեզ բախտակից մյուս երկրների ժողովուրդները նայում են մեզ, և այնտեղ իշխանությունները վախեցած են, որ իրենց մոտ նույնպես կլինի հեղափոխություն, և իշխանությունը կանցնի բելառուս, ռուս, ղազախ, կիրգիզ ժողովուրդներին: Մենք առանձնացել ենք մեր բախտակից գերի ընկերներից»:

Նրա խոսքով՝ ԵՏՄ ընդհանուր իշխանության ղեկավարը Միկոյան 2-րդն է՝ Տիգրան Սարգսյանը. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ իմպերատորը, Չինգիզ խանը հայ է հիմա: Չինգիզ խանը Տիգրան Սարգսյանն է»:

Ազատ Արշակյանը համարում է, որ Ռուսաստանին այսօր մատնագիր գրողները ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ վասալներ, որոնք ունեն դավադրության իրենց որջը. «Ուղղակի մետրոպոլիան՝ Ռուսաստանը, ավելի առաջ է գնացել, քան թե իր վասալները: Նա մեզ ճանաչում է որպես գործընկեր՝ վատ օրից, բայց մեր վասալները՝ 5-րդ, 8-րդ, 100-րդ շարասյունը, համաձայն չեն, ասում են՝ չենք ուզում ձեր գործընկերը լինել, ուզում ենք ձեր վասալը լինել, ծառայել ձեզ, ձեր աղախինը լինել, մենք հավասար չենք ձեզ: Հիմա ես ասում եմ՝ մենք շատ հավասար ենք, մենք գործընկեր ենք աշխարհի հետ, մեր երկիրը՝ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, հայտ է ներկայացրել գործընկերության: Մենք պատրաստ ենք գործընկերային հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, այդ թվում՝ մեր բախտակից, բանտակից, խցակից ընկերների հետ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում