Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Կալանավորված անձանց երկարատև տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները:

Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնության և պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Այցի ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև երկարատև տեսակցություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ըստ ստացած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տրամադրվում են երկարատև տեսակցություններ 2 օր տևողությամբ, թեև ոլորտը կարգավորող իրավական ակտերը սահմանում են, որ երկարատև տեսակցությունները կարող են տրամադրվել մինչև 3 օր տևողությամբ: Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ պատճառն այն է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայում կալանավորված անձինք նույնպես ունեն մինչև 3 օր տևողությամբ երկարատև տեսակցության իրավունք, կտրուկ ավելացել է երկարատև տեսակցությունից օգտվող անձանց թիվը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում գործնականում՝ նկատի ունենալով, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չունեն բավարար հարմարեցվածություն:

Վարչակազմի այս պատճառաբանությունը թեև հասկանալի է, սակայն երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ընդունելի չէ. պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի տեխնիկական պատճառներով չսահմանափակվի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարևոր իրավունքը:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ցուցում ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության, ինչպես նաև, դրանով պայմանավորված՝ հում սնունդ ընդունելու հարցերը:

Այս կապակցությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում հում սննդամթերք, այդ թվում՝ բանջարեղեն ընդունելու ընդհանուր արգելքը խոչընդոտ է ազատությունից զրկված հիվանդ անձանց անհրաժեշտ սննդակարգ ապահովելու առումով: Ուստի, կարևոր է ըստ անհրաժեշտության հատուկ սննդակարգի, այդ թվում՝ հում սնունդ ստանալու հնարավորության ապահովումը, որն էական նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև քրեակատարողական հիմնարկում լոգասենյակների ոչ բարվոք վիճակում գտնվելու հարց: Թեև քրեակատարողական հիմնարկի վարչակազմը քննարկման արդյունքում պատրաստակամություն է հայտնել կարգավորել բարձրացված խնդիրը, ինչը կարևոր է, սակայն Պաշտպանն, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց լոգանքի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել լոգասենյակների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

Այցերի ընթացքում ձեռք են բերվել նաև մի շարք տեղեկություններ այն մասին, որ խափանման միջոց կալանքը ծանր հիվանդության հիմքով փոփոխելու համար ազատությունից զրկված մի շարք անձինք դիմել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն եզրակացության տրամադրումը ձգձգվում է, որի արդյունքում, ինչպես վերջիններս պնդել են, շարունակում են մնալ իրենց հոգեկան առողջության խնդիրների հետ փաստացի անհամատեղելի կալանքի տակ:

Այս կապակցությամբ Պաշտպանն արձանագրում է, որ դեռևս արդիական է մնում վերոնշյալ հանձնաժողովին դիմելու, գործի քննության և նրանց կողմից որոշում կայացնելու ժամկետների սահմանումը, ուստի անհրաժեշտ է hստակեցնել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատվելու հարցերով բժշկական հանձնաժողովների գործունեության կարգը և դրանց փոխհարաբերությունները:

Հատկանշական է, որ վերը նշված խնդիրները, ներառյալ դիետիկ սննդի, լոգարանների բարեկարգման և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը, քանիցս բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, և կոնկրետ գնահատականներով ու առաջարկություններով ներկայացվել են հաղորդումներում ու զեկույցներում:

Նշված հարցերը գտնվում են Պաշտպանի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում