ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այս տարի անցկացված դեսպանահավաքի արդյունքներից` նշելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ ՀՀ-ն ներկայացնող դեսպաններն ու հյուպատոսները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու քաղաքական և տնտեսական այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է իրենք աշխատեն այլ երկրներում:
Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր էր հայ գործարարների և դեսպանների հանդիպումը, որով կողմերը միմյանց են փոխանցել իրենց գիտելիքները և կապերը: Տնտեսության առումով, ըստ նախարարի, պետք է զուգակցել դիվանագիտությունն ու բիզնեսը: