Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանի կարծիքով Իտալիան այն թիմերից է, որը սխալները չի ներում:
«Խաղի ելքի վրա իր ազդեցությունը թողեց կարմիր քարտը: Բայց մենք պայքարեցինք մինչ վերջ: Իտալիան այն թիմն է, որը սխալները չի ներում,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլիստը:
Հովհաննիսյանը կարծում է, որ Իտալիան հզոր թիմ է, որի խաղաոճին ծանոթ էին: «Այս պարտության մեջ ոչ մեկին մեղադրել պետք չէ»-շեշտեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին: