ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկում չի լինի: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ նախագահ Էմանունել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են թվային հարկի շուրջը բանակցությունները հաջողությամբ ավարտելու անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ Է կասեցնել Իրանի գործողությունները, որոնք սպառնում են Պարսից ծոցում ազատ նավարկությանը եւ առեւտրին,- ասված Է հաղորդագրության մեջ:- Նախագահ Թրամփը հավաստել Է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում ներկայում տեղի չի ունենա։