95 տարեկան հասակում մահացել Է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեն: Այդ մասին հայտնել Է պետության գործող նախագահ Էմերսոն Մնանգավան:
«Մեծագույն վշտով հայտնում եմ Զիմբաբվեի հիմնադիր հոր եւ նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի վախճանի մասին»,- ասված Է հայտարարության մեջ:
2017 թվականի նոյեմբերի վերջին 93-ամյա Մուղաբեն նախագահի պաշտոնից հրաժարական տվեց զինվորականների եւ «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցության ճնշման ներքո: Էմերսոն Մնանգավան, որը կուսակցության կողմից առաջարկվեց պետության ղեկավարի պաշտոնին, այդ պաշտոնն զբաղեցնում Էր երկրում համընդհանուր ընտրությունների անցկացումից առաջ: Զիմբաբվեում ընդհանուր ընտրությունները տեղի ունեցան հուլիսի 30-ին: Հաղթանակ տարավ Մնանգավան՝ ստանալով ձայների 50,8 տոկոսը։