ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը նշել է երկրները, որոնք սպառնալիք են երկրի տիեզերական ուժերի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այս մասին պաշտոնյան ասել է միջազգային հարաբերությունների ոչ կառավարական խորհրդի ժամանակ։ Նա նկատել է, որ 1990-ականներին, երբ ամերիկյան ուժերը տեղակայվել են տիեզերքում, Վաշինգտոնը ելնում էր այդ ոլորտում մրցակիցների բացակայությունից։ Ներկա պահին տիեզերքը մրցակցության ոլորտի է վերածվել։
«Մեր հակառակորդների թվում են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը»,-հայտարարել է Դանֆորդը։
Նա հավելել է, որ նրանք սպառնում ենք տիեզերքում ամերիկյան պոտենցիալին, ինչպես նաև երկրի ռազմական և տիեզերական շահերին։