Մեծ Բրիտանիայում բանտից ազատ է արձակվում Վանեսա Ջորջը, որը երկրի ամենահայտնի մանկապիղծն է։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ 49-ամյա կինը մինչև սեպտեմբերի վերջ ազատ կարձակվի։ 2009-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել սեռական բռնության 13 միջադեպի համար՝ նորածինների և անչափահասների նկատմամբ։ Երեխաներին նա գտել է մանկամսուրներում, որտեղ աշխատել է։
Իշխանությունների կարծիքով՝ բրիտանուհին շրջապատի համար այլևս վտանգավոր չէ։ Սակայն նրան արգելված է մոտենալ տուժածներին, ինչպես նաև բրիտանական որոշ քաղաքներ այցելել։