Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՍԴ որոշումը զավեշտ է. այն ոչ կիրառման է ենթակա, ոչ օրինական է և հարց է առաջանում, թե ում է այն պետք առհասարակ. Պարգև Օհանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը:

Պարոն Օհանյան, սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Քոչարյանի գործով որոշումը, որից հետո տարատեսակ մեկնաբանություններ են հնչում: Քոչարյանի փաստաբաններն ասում են, որ ՍԴ որոշումը ենթադրում է, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, հակառակ կողմից պնդում են, որ ՍԴ որոշումը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն չի ենթադրում: Դուք ի՞նչ եք հասկացել ՍԴ որոշումից:

– ՍԴ որոշումը շատ ծիծաղելի է: Թեև պետք է սպասել՝ մինչև որոշումն ամբողջական լինի, պատճառաբանական մասին ծանոթանանք, բայց նախնական կարող ենք ասել, որ այն ծիծաղելի է, զավեշտ է: Այն ավելի շատ լացելու բան է: Այս որոշմանը ծանոթանալիս ես հիշեցի Բենդերին, որն ասում է՝ ծանոթանալով Կորեյկոյին, ես կորցրի հավատաս մարդկության նկատմամբ: Հիմա ծանոթանալով ՍԴ որոշմանը, կորցրի հավատս ՀՀ արդարադատության նկատմամբ: Ընդ որում՝ այս ամենը զավեշտ էր ի սկզբանե: ՍԴ-ն պետք է սկզբից էլ վարույթ չընդուներ այդ դիմումը, քանի որ օրենքն ասում է, որ ՍԴ կարելի է դիմել, եթե սպառվել են բոլոր դատական ատյանները, որպեսզի քո նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության հարցը որոշվի: Բայց դա էլ թողնենք: ՍԴ որոշման զավեշտն այն է, որ հակասահմանադրական է ճանաչվել մի բան, որը գոյություն չունի: ՍԴ-ն ասում է՝ գոյություն չունեցող մասով ճանաչել հակասահմանադրական: Եթե մի բան գոյություն չունի, ինչն է ճանաչվում հակասահմանադրական: Եթե ինչ-որ բան գոյություն չունի, ինչն է անվավեր ճանաչվում: Այս ՍԴ որոշումը նման է տարիներ առաջ իմ քննիչ աշխատած տարիների մի դեպքի, երբ ես մի կարևոր գործ էի քննում, սակայն այն ինձնից վերցրին և տվեցին իբր ավելի փորձառու քննիչի, որն էլ որոշեց ինձ հարցաքննել այդ գործով: Հարցաքննության ժամանակ այդ քննիչն ինձ հարցնում է, թե դեպքի վայրի զննության ժամանակ ինչու չեմ արձանագրել, որ դիմացի պատին կրակոցների հետքեր չկան: Ես էլ պատասխանեցի, որ ես տրամաբանորեն արձանագրում եմ այն, ինչը կա: Գոյություն չունեցող բանը արձանագրելու կարիք չկա, ինչպես ՍԴ-ի դեպքում՝ գոյություն չունեցող դրույթի դեպքում չի կարելի այն ճանաչել հակասահմանադրական: Սա աբսուրդների շարքից է:

-Պարոն Օհանյան, եթե Ձեր գնահատմամբ այս որոշումը զավեշտ է, աբսուրդ, ապա ի՞նչ խնդիր փորձեց լուծվել դրանով:

-Չեմ ուզում գուշակություններ անել, կապրենք կտեսնենք:

-Դուք է՞լ եք համոզված, որ ՍԴ որոշումը չի ենթադրում խափանման միջոցի փոփոխություն:

-Այո, բացարձակ կապ չունի: Ոնց գցում բռնում ենք, եթե ամբողջ 35 հոդվածն է հակասահմանադրական ճանաչվել, ուրեմն ոչ մի հարուցված և հարուցվող գործ չպետք է կարճվի: Այսինքն՝ կարճման հիմք գոյություն չունի: ՍԴ-ն ասում է, որ 35 հոդվածը հակասահմանադրական է և այն անվավեր է ճանաչել, ուրեմն բոլոր հարուցված գործերը պարտադիր պետք է մտնեն դատարան: Միայն դատարանը կարող է արդարացնել կամ մեղավոր ճանաչել անձին: Համենայնդեպս, ստացվում է, որ քրեական հետապնդումը բացառող որևէ հիմք գոյություն չունի բացարձակ: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել մի բան, որը գոյություն չունի, դա սպիտակ թուղթ է, որի վրա ոչ մի բան չկա: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ սպիտակ թուղթը, որի վրա բան չկա գրված: Համենայնդեպս, սպասենք տեսնենք, թող հրապարակվի ամբողջական որոշումը, տեսնենք, թե իրենք ինչպես են պատճառաբանում: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ միայն ընդհանուր իրավասության դատարանը կարող է քննել, պարզել, գնահատել, թե քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, թե ոչ, այդ թվում՝ անձեռնմխելիության հիմքով:

-Պարոն Օհանյան, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ հիմնավորելով, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, հայտարարել էր, որ իշխանության մյուս երկու ճյուղերը կարող են չկատարել ՍԴ որոշումը: Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

-Իհարկե: Յուրաքանչյուր որոշում պետք է կատարման ենթակա լինի: Դու չես կարող գրել մի վերացական որոշում և սպասես կատարման: Որոշումը պետք է լինի հիմնավոր, կատարման ենթակա, օրենքից բխող և օրենքի կիրառական մասն ապահովող:

Դու չես կարող մի բան բստրել ու սպասել, որ այն համակրանքի կարժանանա ու կկատարվի: ՍԴ որոշումը ոչ կիրառման է ենթակա, ոչ օրինական է և հարց է առաջանում, թե ում է այն պետք: Ընդամենը բամբասանքների, խոսակցությունների, ավելորդ չարախոսության առիթ էր այն, որը հեչ պատիվ չի բերում մեր երկրին, մեր Սահմանադրական դատարանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում