Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

«Քոչարյանի «Տոյոտան» չերեզ ֆինանսների նախարարություն լուծել է իր հարցերը». կառավարությունը կատարել է ավտոսալոնների պատվերը

Կառավարությունը երեկվա նիստում որոշում կայացրեց մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու¬ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ: Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հուն¬վարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույ¬քա¬չափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառ¬ման հետևանքով նոր դրույ¬քա¬չափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գոր¬ծու¬նեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջա¬նառու միջոցների ավելացմանը:

Կառավարության այս որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ այս որոշումից ստացվում է, որ, փաստորեն, հունվարի 1-ից ԵԱՏՄ ընդհանուր (բաշխվող) բյուջեին քաղաքացիները պետք է ավելի շատ մուծեն մաքսատուրքի տեսքով, բայց դա կկոմպենսացվի Հայաստանի բյուջե մուտքագրվող հարկերի՝ ԱԱՀ-ի նվազեցմամբ: «Սա որևէ կերպ չի թեթևացնի այն մարդկանց կյանքը, ովքեր պարտքով-վարկով հազիվ մի 3-5 հազար դոլար են հավաքում մի հին մեքենա առնելու համար: Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն: Պետությունը պետք է լինի կանխատեսելի քաղաքացիների ու բիզնեսի համար: Չի կարելի մի տարով հարկային ռեժիմ սահմանել ու ասել, թե բա «մի տարուց տենանք»,- կարծում է Իոաննիսյանը:

Բացի դրանից, նրա խոսքերով՝ էլեկտրական շարժիչով մեքենաներն այլևս չեն ունենա հարկման ռեժիմի առավելություն, ինչը չեզոքացնում է էլեկտրամեքենաներ գնելու՝ կառավարության կողմից նախկինում ստեղծված լրացուցիչ մոտիվացիան՝ ԱԱՀ-ից ազատման տեսքով:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան այն, որ կառավարությունը կատարել է ավտոսալոնների պատվերը: Ավտոսալոնները արդեն տևական ժամանակ է՝ պայքարում են, որ անհատներին դուրս մղեն դաշտից:

Վերջին մեկ-երկու տարվա մեջ անհատների թիվը կտրուկ շատացել է, ովքեր մեքենաներ են ներկրում և դա հարուցել է սալոնների տերերի դժգոհությունը:

«Ինձ անձամբ ֆինանսների նախարարությունից են ասել, որ «Տոյոտա»-ի տնօրինությունը գալիս է նախարարություն ու պահանջում է անհատներին դուրս մղել դաշտից: Իսկ «Տոյոտան», հայտնի է, որ Քոչարյանինն է: Ստացվում է՝ մի կողմից Քոչարյանին դատում եմ, մյուս կողմից տուրք են տալիս իր ընկերության քմահաճույքներին ու բարենպաստ պայմաններ ստեղծում իրենց համար: Այս որոշմամբ կառավարությունը տուրք է տալիս, կատարում է ավտոսալոնների պատվերը: Այս որոշումը սալոնների համար էր, ոչ ավելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով՝ ճիշտ է, այդ որոշումը կարող է նպաստել, որ շատ հին մեքենաներ չներկրվեն Հայաստան, բայց դա անհատներին զրկում է ավտոմեքենաներ ներկրելու հնարավորությունից: Մինչև 4 տարեկան մեքենաների գինը շատ բարձր է և անհատների համար ոչ հասանելի։

«Մենք դեմ ենք հին ավտոներին, մենք հասկանում ենք, որ Հայաստանը գերեզմանատուն չէ, բայց գոնե մինչև 10 տարեկան մեքենաներն ազատեր ԱԱՀ-ից, մենք չենք կարող 4 տարեկան ավտոներ բերենք ծախենք, դրանց գինը շատ բարձր է: Արդյունքում, անհատ ձեռներեցները չեն կարողանալու նոր մեքենաներ բերել և գործազուրկ են դառնալու: Էս 1-2 տարվա մեջ, այսպես թե այնպես, մեզ հաջողվում էր մի կտոր հացի փող վաստակել, մեր ընտանիքը պահել, բայց հիմա մեզ զրկում են նաև այդ հնարավորությունից»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Վարչապետը տեղյակ չէ, որ ֆինանսների նախարարությունը ամեն օր հանդիպումներ է ունենում ավտոսալոնների տերերի հետ: Վարչապետը պետք է տեղյակ լինի, որ այս որոշումը պատվեր է չերեզ ֆինանսների նախարարություն: Ավտոսալոնների տերերը կերել են կառավարության որոշ ներկայացուցիչների ուղեղները: Վարչապետը պետք է պարզի, թե իր թիկունքում ինչ է կատարվել: Թող պարզի, թե Քոչարյանի «Տոյոտան» ինչպես է ֆինանսների նախարարության հետ գաղտնի բանակցությունների մեջ մտել ու հասել իր համար ցանկալի արդյունքի՝ որոշման: Հասկանում եք, չեն կարող հարուստները ազատվել հարկերից ու գերշահույթներ ստանան: Սա աբսուրդ է, ոչ տրամաբանական որոշում»:

Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կառավարության այս որոշումը հարուցել է ավտոներկրող անհատների դժգոհությունը, և իրենք սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու և պահանջելու են, որպեսզի ԱԱՀ-ից ազատվեն ոչ թե 4, այլ 7-10 տարեկան ավտոների ներկրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում