Սուդանի արտգործնախարարը կին է: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Աբդալա Համդուկը հայտարարել է կառավարության նոր կազմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ այդ պաշտոնում նշանակվել է Ասմա Աբդալան: Հստակեցվում է, որ սա արաբական աշխարհի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այդ պաշտոնում կին է նշանակվում:
Պարզաբանվում է, որ Սուդանի կառավարությունում, ընդհանուր առմամբ, 19 նախարարներ և 6 պետնախարարներ են ընդգրկվել:
Սուդանի պաշտպանության նախարար է դարձել գեներալ-լեյտենանտ Ջամալ Ամրուն, իսկ ներքին գործերի նախարար՝ գեներալ-լեյտենանտ Թարիֆի Իդրիսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմությունը և Սուդանի բանակը սահմանադրական հռչակագիր են ստորագրել: