Միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը նախատեսում է հրաժարական տալ Մերձավոր Արևելքում կարգավորման ծրագրի հրապարակումից հետո, որի մշակմանը նա մասնակցել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Գրինբլաթը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, և նա երախտապարտ է այն թիմի կազմում լինելու համար, որը մշակել է խաղաղության ծրագիրը:
«Այս պլանը կարող է զգալիորեն բարելավել միլիոնավոր իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանում այլ մարդկանց կյանքը»,- հայտարարել է Գրինբլաթը:
Թրամփը նշել է, որ Գրինբլաթը կաշխատի մասնավոր հատվածում: