Ամերիկացի դերասանուհի Դեբրա Մեսինգը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նախագահի հոլիվուդյան կողմնակիցների սև ցուցակ կազմելու իր առաջարկով, որպեսզի զվարճանքի արդյունաբերությունն իմանա, թե ում հետ ցանկալի չէ աշխատել:
Թրամփը Twitter-ում Մեսինգին անվանել է վատ դերասանուհի, ինչպես նաև մեղադրել է մաքքարտիզմի և ռասիզմի մեջ և հետաքրքրվել է, թե արդյոք NBC հեռուստաալիքը կթույլատրի նրան շարունակել աշխատել:
«Արդյո՞ք NBC ֆեյք լուրերը թույլ կտան Մաքքարթիի ոճի ռասիստին շարունակել աշխատել»,- գրել է Թրամփը:
Միացյալ Նահանգներում քաղաքական հետապնդման շրջանը, որը հայտնի է որպես մաքքարտիիզմ, ասոցացվում է արտաքին սպառնալիքների դեմ պայքարի կազմակերպիչ, սենատոր Ջոն Մաքքարթիի անվան հետ: