Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արմեն Սարգսյանին պետք է հարցնել, թե ինչ ճանապարհով ու ինչ խնդիրներ է լուծել «Լիդիանի» համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդատվություն Ամուլսարի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Ամուլսարի հետ կապված հանրային քննարկումների դիսկուրսում ի՞նչը վրիպեց այդ թնջուկից, ի՞նչն էր կարևոր, որ այդպես էլ չդարձավ հանրային քննարկման առարկա․ «Առաջին լրատվական»-ի հարցին հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը պատասխանեց․ «Ես ինքս բազմիցս խոսել եմ այդ ծրագրի տնտեսական արդյունավետության և նպատակահարմարության մասին։ Դեռ մի կողմ թողնենք բնապահպանական ռիսկերը, որոնք ակնհայտ են նույնիսկ առանց այդ հետազոտությունների։ Ինչքան էլ մենք ապահովության մասին խոսենք, մենք սեյսմիկ գոտում ենք գտնվում, և եթե նույնիսկ կիրառվի ժամանակակից միջոցներ, միևնույն է, այդ բնապահպանական ռիսկերը չեն կարող հասցնել նվազագույնի, էլ չեմ ասում վերացնելու մասին։ Բայց այստեղ բաց է մնում տնտեսական արդյունավետության մասը, թե այդ հանքը մեր ինչին է պետք։ Այն, որ այդ մարդիկ այդտեղ ներդրումներ են արել, պետք է ծառայի որոշակի բարիքի և արդյունքի ստեղծմանը։ Իսկ այս ընկերության ներդրողները ֆոնդեր են, և այդ ֆոնդերի տերերին բացարձակ հետաքրքիր չէ, թե ձեռնարկությունը ինչ կստեղծի կամ կստեղծի՞, թե՞ ոչ, վնաս կտա՞, թե՞ ոչ։ Նրանք հետաքրքրված են, որպեսզի բորսայում այդ արժեթղթերի գները բարձրանան, որովհետև այն պահից, երբ բորսայում այդ ընկերության արժեթղթերի գները բարձրացան, նրանք վաճառելու են իրենց արժեթղթերը, դուրս են գալու այդ պրոցեսից, որովհետև նրանց նպատակը կարճաժամկետ հատվածում մեծ շահույթ ստանալն է։ Դա տեղի է ունենալու այն պահից, երբ կսկսվի այդ հանքի շահագործումը՝ անկախ նրանից, թե հետո ինչ կլինի։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ որպես պետություն օտարների համար շարունակում ենք մնալ կորզման, շահագործման առարկա, թե արժեք ստեղծող պետություն ենք ունենում»։

Իսկ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանն ասաց․ «Սա ավելի գլոբալ տնտեսական հարց է։ Նույն Եվրոպայում կա մի մինուսային՝ բալանսից դեպի բացասական տանող բաժին, որը վերաբերում է հանքարդյունաբերությանն ու բնապահպանական ծախսերին։ Այդպիսի վիճակագրություն Հայաստանում չի վարվում՝ բնապահպանական խնդիրները և հանքարդյունաբերության ու իր հետ բերված խնդիրները նրանք ազգային հաշիվների մեջ գրում են որպես մինուս, և դա պետք է երևա, արտացոլվի ու քննարկման առարկա լինի։ Մի բան, որը Հայաստանում ոչ արվում է որպես մեթոդաբանություն և հանրայնացվում, ոչ էլ գաղափարախոսության մեջ է»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում