«Հրաժարականի մասին ես որևէ բառ չեմ ասել: Եթե ոմանց ցանկությունների շրջանակներում է, որ ես մանդատ վայր դնեմ, ապա դա իրենց խնդիրն է, բայց չէ որ ես հայտարարել եմ լիազորությունների դադարեցման մասին, և ճիշտ այդպես էլ դադարեցրի անցած նստաշրջանի համապատասխան ժամանակահատվածում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրխանյանը: Պատճառը պատգամավորը չասաց, ասաց, որ եթե երբևէ անհրաժեշտություն լինի, կանդրադառնա, սակայն վստահ է, որ դա հանրությանը հետաքրքիր չէ: