Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Քոչարյանը նորից բռնազավթել է մեր մտածողությունը

Ավելի քան երկու տասնամյակ մեր միտքը զբաղված է եղել հետևյալ հարցադրումով․ ինչպե՞ս կազմաքանդել ռոբասերժական քրեաօլիգարխիկ համակարգը։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բռնազավթել են ոչ միայն իշխանությունը, այլ նաև մեր մտքերը։ Գուցե աբսուրդային է հնչում, բայց իսկապես այդպես է։ Մտածողությունը սահմանափակվել է ընդամենը մեկ հարցադրումով, և դրա ընթացքով է պայմանավորվել մեր քաղաքական առօրյան, որը ոչ պակաս կաղապարված է, քան հարցադրումը։ Սա օրինաչափություն է․ գործնական բաղադրիչը չի կարող լայն և ունիվերսալ լինել, եթե դրա տեսական հիմքը նեղ է ու ոչ շարժական։

Գուցե սա քաղաքական մտածողության ամենաիդեալական տարակերպը չէ, բայց, այնուամենայնիվ, այն հիմնավորված է ու պահանջարկված։ Այլընտրանք չկար, արատավոր ռեժիմն իսկապես պետք է արմատախիլ արվեր, քանի որ դա էր քաղաքական օրակարգի ամենաառաջնային հիմնախնդիրը։

2018-ի հեղափոխական հեղեղի արդյունքում քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացվեց ու կազմաքանդվեց։ Տասնամյակների ընդմիջումից հետո իշխանությունը վերջապես ազատագրվեց ուզուրպատորների տիրապետությունից, որին տրամաբանորեն պետք է հաջորդեր նաև մտածողության ազատագրման գործընթացը։ Մտածողության ազատագրումը, իհարկե, չի սահմանափակվում միայն մտքի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ամրագրման փաստով։ Դա ավելին է, քան հենց ինքնին փաստի արձանագրումը, քանի որ ունենալ մտքի և խոսքի ազատություն, դեռևս չի նշանակում նախաձեռնել մտքի և մտածողության արտադրություն։ Խնդիրը կարողության և հնարավորության տարածությունում է, իսկ վերջիններս էլ արժեքային ածանցյալներն են կենսունակ հարցադրման։ Եկանք ու հասանք ամենակարևոր հիմնախնդրին, որտեղ առաջնային է հետևյալ հարցը․ հեղափոխությունից հետո տեղի ունեցե՞լ է արժեքային հարցադրման տրանսֆորմացիա, այլ խոսքով՝ ռեժիմի կազմաքանդման հարցադրումը կերպափոխվե՞լ է այլ հարցադրման, որը տրամաբանորեն պետք է պայմանավորվի նոր իրականության թելադրած պահանջարկով։

Իմ համոզմամբ՝ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, այսինքն՝ պետությունն ու քաղաքական համակարգը փոխվել են, բայց գոյաբանական հարցադրումը մնացել է նույնը, ինչն էլ պատճառ է դարձել արժեքային կոնֆլիկտի ձևավորման համար։

Կարծում եմ՝ այստեղ որևէ տրամաբանություն լինել չի կարող, քանի որ, եթե ռեժիմը կազմաքանդվել է, ապա պետք է փոխվի նաև դրա կազմաքանդումը մարմնավորող հարցադրումը։

Հեղափոխությունից առաջ քաղաքական համակարգում գործում էր հետևյալ տրամաբանությունը․ կային հրեշավոր իշխանություններ՝ վերջին 20 տարիներին ՀՀԿ-ի ու Քոչարյանի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն համակարգը կառուցարկվում էր ռեժիմի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունն էլ գոռալն ու հայհոյելն էր՝ անպատասխանատվության գործիքակազմի ամբողջ հմայքով զինված։ Հեղափոխությունից հետո հույսեր էին նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշները, ու դիվականացման ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու տրամախոսությունը։ Տրամաբանության համաձայն՝ մարդիկ պետք է սկսեին հետաքրքրվել պետության առջև ծառացած շատ ավելի կարևոր մարտահրավերներով և առաջ քաշեին առավել լուրջ հարցադրումներ․ օրինակ՝ ինչպե՞ս ստեղծել արդար պետություն, ինչպե՞ս ձևավորել արդյունավետ իշխանություն և այսպես շարունակ։ Բայց, ինչպես երևում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությունը վերստին կազմակերպվում է նույն տրամաբանությամբ՝ միայն թե տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն՝ նորից շարժվում ենք դիվականացման ճանապարհով, բայց այս անգամ արդեն առաքելությունն այդ ստանձնել է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքները ուղղելով ՀՀԿ-ի ու Քոչարյանի դեմ։ Առաջ քննադատության թիրախը իրական էր՝ տեսանելի ու շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում են գոյություն ունեցող իշխանությանը՝ ՀՀԿ-ի ու Քոչարյանի մարմնավորմամբ։ Իսկ հիմա քննադատության թիրախ է դարձել չգոյությունը, պատրանքը՝ իհարկե նորից անցյալի մարմնավորմամբ։ Ակնհայտ է, որ համանման ընդդիմություն ու ընդդիմախոսներ ունենալն արդեն իսկ երանություն է, քանի որ մերժված անցյալի առաջնային դերերում հայտնվելը տրամաբանորեն խոչընդոտում է քաղաքական մրցունակ հակառակորդների ի հայտ գալու հնարավորությանը։ Տպավորություն կա, որ այդ պատրանքը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով կամ էլ՝ լուռ համաձայնությամբ։ Հեղափոխությունից առաջ Քոչարյանի վրա ատելության քարեր շուռ տալը դեպի ապագա հայացք ուներ։ Այդ ապագայի մեջ իշխանության կազմաքանդման հեռանկար էր նշմարվում։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում երկրորդ նախագահի վրա քարեր շուռ տալը հայացք է դեպի անցյալը։ Այս պայմաններում քաղաքական դիսկուրս լինել չի կարող։

Ոչ ոք չի ասում, թե Քոչարյանը պետք է արդարացվի կամ էլ ազատ արձակվի։ Իհարկե, նա պետք է պատասխանատվություն կրի։ Բայց առնվազն ծիծաղելի է, երբ հանրային ինտելեկտի ու մտածողության ողջ ներուժը ներդրվում է այդ դատական գործընթացի վրա։ Կարծես թե, ուրիշ հարց չկա, և դա է Հայաստանի Հանրապետության բովանդակության ամբողջ էությունը։ Թողեք թող երկրորդ նախագահն իր հանգիստն անցկացնի բանտում, վստահ եմ՝ նա պատժիչ չի կարողանալու խուսափել։ Բայց հանրության լավ կամ վատ ապրելը ամենևին էլ պայմանավորված չէ այդ չարաբաստիկ դատական գործընթացով։ Լավ կամ վատ ապրելու համար անհրաժեշտ է մտածել պետության ներկայի ու ապագայի մասին և առնվազն առավել կենսարար և լայն հարցադրումներ առաջարկել։

Ռեժիմն այլևս չկա, մոռացեք դրա մասին, մտածեք ու մտածողության բոլոր ռեսուրսները ուղղեք դեպի պետության զարգացման հեռանկարներն ու ապագան։ Մենք ի զորու չենք ևս մի քանի տասնամյակ մտածել քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման մասին, հատկապես երբ այդ համակարգն այլևս չկա։ Բացի դրանից՝ պայքարելով երկրորդ նախագահի ուրվականի դեմ, մենք պարզապես մեծագույն նվեր ենք մատուցում նրան, քանի որ դա է Քոչարյանի վերակենդանացման և վերականգնման միակ հնարավորությունը։ Իշխանության կարգավիճակում մեր մտածողությունը բռնազավթած համակարգը ներկայումս վերստին շարժվում է նույն տրամաբանությամբ, բայց արդեն ընդդիմության կարգավիճակով։

Երբեմն պետությունները չեն ներում իրենց քաղաքացիներին և չեն ներում վերջիններիս ստեղծած կեղծ օրակարգերի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում