Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

«Պրիվետ Ռոբի» համար սպանեցին նրան․ բրիտանացի վկան մանրամասներ է պատմում Պողոս Պողոսյանի սպանությունից

Պողոս Պողոսյանի սպանությունը տեղի է ունեցել 2001թ. սեպտեմբերի 24-ին Երևանի «Առագաստ» սրճարանում: Նա սպանվել է այդ ժամանակ գործող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով: Ականատեսների վկայությամբ՝ ծեծի պատճառը եղել է նախագահին ուղղված Պողոսյանի ողջույնի ձևը՝ «Պրիվե՛տ, Ռո՛բ»: Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ՝ ծեծին մասնակցել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանի նկատմամբ է դատարանը ներկայացրել մեղադրանք և դատապարտել մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ անզգույշ սպանության հոդվածով: Այս վճիռն առաջացրեց հանրության ու ՄԻՊ միջազգային որոշ կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք Քոչարյանին մեղադրեցին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ:

Այս աղմկահարույց պատմության առանցքային վկաներից է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, դասախոս Սթիվեն Նյուտոնը, ով այս օրերին Հայաստանում է և «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց. «Ես Հայաստանում էի 1998-ից, աշխատում էի մի ծրագրում, իմ մասնագիտացումն է տարածքային զարգացում և միջազգային կառավարում: 2001-ի այդ երեկոյան իմ ընկերների հետ «Առագաստ» սրճարանում էի՝ ջազ լսելու նպատակով: Ավելի ուշ սրճարան եկան նախագահ Քոչարյանը և Շառլ Ազնավուրը: Բոլորը նրանց ծափերով դիմավորեցին, նրանք գնացին ներս, իսկ ես իմ սեղանակիցների հետ նստած էի դրսում:

Ավելի ուշ այնտեղ երկու հոգի՝ Նալբանդյանը և Պողոսյանը, որոնք հավանաբար ղարաբաղցի էին, մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ողջունելու նրան: Հաջորդ պահերին Քոչարյանը և Ազնավուրը հեռացան, նրանց հետևեցին նրանց թիկնապահները, Պողոսյանը և Նալբանդյանը ևս հետևեցին նրանց: Ես տեսա, որ թիկնապահները աստիճաններով հրմշտելով իջեցնում էին այդ երկու անձանց, մարդիկ գոռում էին՝ թողե՛ք նրանց: Կինս ասաց՝ նրանց սպանելու են: Ես չէի կարող նստած մնալ, մտա զուգարան, տեսա, որ «Կուկու» կոչված անձը ծեծում էր Նալբանդյանին, հրեցի նրան, նա կանգ առավ… Պողոսյանը զուգարանի հատակին ընկած էր, ըստ երևույթին գլխին ատրճանակով ուժգին հարվածներ էր ստացել… Կինս մոտեցավ, ես ասացի՝ բժիշկ կանչիր: Բժիշկները շատ արագ եկան և ասացին, որ Պողոսյանը մահացել է: Արդարադատության նախարարն այնտեղ էր…»:

Բրիտանացի վկան վստահեցրեց, որ պատրաստ է ցուցմունք  տալ: Նա նաև նշեց, որ անցած տարի նամակ է ուղարկել վարչապետ Ն. Փաշինյանին, բայց դեռևս նամակի ստացման մասին հավաստիացում չի ստացել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում