Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր գլխավոր նպատակներից է կանխել տաղանդի արտահոսքը․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև  սեպտեմբերի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: հուշագիրը ստորագրեցին գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի հետ աշխատանքի ակտիվացմանը և տեղի սթարթափ էկոհամակարգի զարգացմանը:

«Հաշվի առնելով սփյուռքից հայրենադարձության խթանման կարևորությունը, ինչպես նաև սփյուռքից ներդրումների կարևորությունը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, շարունակում ենք «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը: Անցյալ տարի այն իրագործվեց բավականին մեծ հաջողությամբ` 100-ից ավել ընկերություններ մասնակցեցին այդ ծրագրին, որի արդյունքում եղան 9 հաղթողներ, որոնք ստացան զգալի գումարներ և այլ խթանիչներ, որպեսզի կարողանան իրագործել իրենց ծրագրերը: Այս տարի շարունակում ենք նույն նպատակներով, բայց շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, հետևաբար, ծրագիրը փոխանցվել է   Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օգտագործելու են նաև մեր սփյուռքի կապերի ողջ ներուժը»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այս տարի մի փոքր փոխում են ձևաչափը. եթե անցյալ տարի հայաստանյան ընկերությունները ևս ներգրավված են եղել ծրագրին, ապա այս տարի որպես մասնակից հաղթելու հնարավորություն են ունենալու միայն սփյուռքի ընկերությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանի ընկերություններին հնարավորություն է ընձեռվելու մասնակցելու այդ չորսօրյա հավաքին:

Նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի, ինչպես նաև թվայնացման և ռազմարդյունաբերության զարգացման համար և այս ծրագրով ևս մեկ քար է դրվելու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում:

«Այստեղ, կարելի է ասել, անփոխարինելի է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և մասնակցությունը և դա է պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ստորագրենք հուշագիրը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն տարածաշրջանի համար: Սա ապահովելու համար ամենամեծ գործոնը , որն այս պահին առկա է և, որը մրցակցային առավելություն է տալիս մնացած պետությունների նկատմամբ տարածաշրջանում` սփյուռքն է: Այս առումով ունենք բավականին լուրջ ներուժ և ձեռներեցներ, մեծ ընկերություններում աշխատողներ, ովքեր տիրապետում են համաշխարհային տնտեսական կարգին: Այս ծրագրով նպաստում ենք նախարարության ամենագլխավոր նպատակներից մեկին` տաղանդի արտահոսքի կանխումը և ներհոսքի խթանումը»,- եզրափակեց Արշակյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում