Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ինչ կա Քոչարյանի գործում ՍԴ որոշման չհրապարակված հատվածում. զուգահեռ սեղմվող օղակը

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի համակիրներն ու պաշտպանները հայտարարում են, որ նա պետք է լինի ազատության մեջ, իսկ Քոչարյանի հակառակորդները՝ որ նա պետք է մնա կալանքի տակ, քանի որ ՍԴ որոշումը ամենևին չի ենթադրում Քոչարյանի կալանքի փոփոխություն: Այդ գնահատականը տվել է նաև արդարադատության նախարարը, նաև գլխավոր դատախազությունը: Միաժամանակ, գործնականում բոլորն էլ արձանագրում են, որ ՍԴ որոշումը ամբողջապես հրապարակված չէ, հետևաբար, ներկայիս գնահատականներն ու մեկնաբանություններն էլ ամբողջական չեն: Ի՞նչ կա այդ որոշման մեջ ամբողջությամբ, պարզ կլինի եռօրյա ժամկետում, որ սահմանված է որոշման ամբողջական հրապարակման համար:

Այստեղ առաջանում է, օրինակ, մի տեսական հարց՝ իսկ արդյոք որոշումը ամբողջապես գրվա՞ծ է եղել նախօրեին, երբ հրապարակվել է դրա մի մասը, թե՞ ըստ այդ մասին հրապարակման ձևավորված հանրային, քաղաքական տրամադրությունների էլ կազմվելու է ամբողջական որոշումն ու արդեն հրապարակվելու է լիովին, դրանից բխող հետագա զարգացումներով: Ուշագրավ է այդ համատեքստում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը, որը ասել է, որ գործադիրը ի գիտություն է ընդունել ՍԴ որոշումը և այլ անելիք չունի, որովհետև այդ որոշումը չի առնչվում գործադիրին: Սա, իհարկե, ֆորմալ կողմն է, որովհետև ոչ ֆորմալ, քաղաքական տողատակերում անշուշտ տեղի են ունենում հետաքրքիր զուգահեռ զարգացումներ: Նախօրեին նկատեցինք 2008 թվականի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի հողատարածքի օտարման անօրինականության մասին ՀՔԾ տեղեկատվության տարածումը, որ ՍԴ որոշման հրապարակումից ժամեր առաջ էր:

Այդ իմաստով հարվածի տակ է, իհարկե, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, սակայն կասկածից վեր է, որ Զախարյանն այդպիսի նշանակալի նախագծերի համար հողի օտարման որոշումը չէր կարող կայացնել առանց քաղաքական ղեկավարության հանձնարարության: Իսկ խոշոր հյուրանոցային այդ համալիրը, ինչպես հետո հաստատվեց մամուլի հրապարակումներով, գործնականում հայաստանյան այդ շրջանի քաղաքական ղեկավարությանն առնչվող նախագիծ էր: Ըստ այդմ հարց է առաջանում՝ կարո՞ղ է Երվանդ Զախարյանը տալ որևէ քաղաքական անուն՝ ասելով, որ կատարել է հրաման: Ինչպես, օրինակ, ասում են մարտի 1-ին 0038 հրամանի և դրանից բխող գործողությունների մասնակից զինվորականները: Բայց, մյուս կողմից, դեռ պետք է ապացուցել, որ եղել է անօրինական հողօտարման հանձնարարություն քաղաքական ղեկավարությունից, ինչպես դեռևս պետք է ապացուցել, որ մարտի 1-ին բանակը Ռոբերտ Քոչարյանի հրամանով՝ բացի Երևան գալուց, նաև մասնակցել է գործողությունների և կրակել ցուցարարների վրա: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ մարտիմեկյան գործին զուգահեռ, ու նաև ՍԴ-ում այդ գործի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ հարցի որոշման հրապարակմանը զուգահեռ, նկատվում է այլ գործերով օղակի ձևավորում: Խոսքն այն մասին է, որ ՍԴ որոշման հրապարակմանը զուգահեռ տարածվեց մեկ այլ տեղեկատվություն, այս անգամ 2001 թվականին Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործին առնչվող, որի համար պայմանական ազատազրկման դատապարտվեց Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկը: Երևանում է բրիտանացին, որն այդ դեպքին եղել էր ականատես, սակայն որը հեռացել էր Հայաստանից և որի գրավոր ցուցմունքը դատարանն անտեսել էր: Այժմ բրիտանացին՝ Նյուտոն խորհրդանշական ազգանունով, Հայաստանում է և հայտնում է ցուցմունքը կրկնելու պատրաստակամություն: Նկատելի է, որ ՍԴ որոշմանը զուգահեռ, Ռոբերտ Քոչարյանի շուրջ սեղմվում է «հարակից» գործերի մի օղակ, ինչը առաջացնում է հարց, մասնավորապես այն առումով, թե արդյո՞ք մարտիմեկյան գործը չի ունեցել բավարար արդյունավետություն: Թե՞ իշխանությունը դատական համակարգի վրա անմիջական ազդեցության մարտավարությունից փորձում է անցնել հարակից ճնշումը ավելացնելու մարտավարության, Եվրոպայի խորհրդի հետ անհարկի խնդիրներ չունենալու նկատառումով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում