«Նախագահի պաշտոնը և այս նախագահական ժամկետը վերջինն է ինձ համար, քանի որ ես չեմ պատրաստվում մասնակցել մյուս ընտրություններին կամ շարունակել քաղաքական կարիերան, դա ինձ մեծ անկախություն է տալիս»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական «Ֆիգարո» հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Ֆիգարո»-ի հետ նախագահի հարցազրույցի թարգմանությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը: