Грузия Online-ի փոխանցմամբ՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում մեկնարկելու է Վրաստան-ԵՄ բանակցությունների 6-րդ նստաշրջանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Նա նշել է. «Դա հերթական աշխատանքային հանդիպումն է։ Հուլիսի 11-ին տեղի կունենա արտաքին անվտանգության հարցերով համագործակցության առաջին և երկրորդ խմբերի միջև քաղաքական երկխոսությունը։ Հուլիսի 12-ին էլ կայանալու է երրորդ խմբի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ֆինանսա-տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրներ»։