ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը կարող է ստանալ ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ, իսկ Հայատսանի կողմից անտարբերության և լռության պայմաններում վավերացվում է այդ կառույցի կանոնադրության մեջ ինչ-ինչ փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն: Պատգամավորն այս մասին ասաց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ: