Չինաստանի Շանհայ քաղաքում սկսվել է «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում են Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ: Մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր է ստացել մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը:
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով, այն կմեկնարկի սեպտեմբերի 4-ին և կավարտվի սեպտեմբերի 10-ին: