Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային մեծ հաղթանակը. Որքան պետք է վճարել ազգային թիմի կողքին լինելու համար

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շուրջ հասարակության շրջանում իրական իրարանցում էր: Դեռևս սեպտեմբերի 1-ին հանդիպման տոմսերը սպառվել էին, սակայն հազարավոր ֆուտբոլասերներ ամեն գնով ջանում էին ներկա գտնվել մեծ հետաքրքրություն առաջացրած մրցավեճին: Օգոստոսի 24-ից «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերի մոտ կուտակումներ էին: Մարդիկ անհամբեր սպասում էին, թե երբ է սկսվելու վաճառքը: Օգոստոսին 26-ին ժամը 11-ից տոմսարկղի մոտ մեծ հերթ էր գոյացել: Եվ սա այն դեպքում, երբ տոմսերի վաճառքի մասին պաշտոնական հայտարարություն չէր արվել: Եղանակային շոգ պայմաններում հարյուրավոր մարդիկ հերթապահում էին տոմսարկղերի մոտ: Նույն օրը մոտավորապես ժամը 15-ին, երբ տոմսերի վաճառքը սկսվեց, մարդկանց հոսքը նոր թափ ստացավ: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստան-Իտալիա հանդիպումը մարզադաշտից ցանկանում էին դիտել 40 հազար քաղաքացիներ, մինչդեռ «Հանրապետականը» նախատեսված է միայն 15 հազար երկրպագուների համար: Վերավաճառումից հնարավորինս զերծ պահելու համար ՀՖՖ-ն որոշում էր կայացրել 4 տոմսից ավելի գնելու դեպքում ներկայացնել նաև անձնագիր:

Ի դեպ, թե՛ Հայաստան-Իտալիա և թե՛ Հայաստան-Բոսնիա հանդիպումների հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն ընդամենը 1000 դրամ: ՀՖՖ-ն շարունակում է հավատարիմ մնալ տոմսերի գնային քաղաքականության սկզբունքին, ըստ որի՝ մարզադաշտի կեսից ավելիի տոմսերի գները պետք է լինեն ոչ ավելի, քան 1000 դրամ: Սա իսկապես լուրջ արգումենտ է ֆուտբոլը մասսայականացնելու գործում:

Տոմսերի վերավաճառքը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, և ըստ էության գնային առումով ռեկորդ գրանցվեց: Մասնավորապես, արևմտյան և արևելյան տրիբունաների 6-12 հազար դրամ արժողության տոմսերը սև շուկայում վաճառվեցին մինչև 60 հազար դրամով: 1000 դրամանոց տոմսերն էլ խաղից մեկ օր առաջ վաճառվում էին 10 հազար դրամով: Սա բնականաբար բացասական երևույթ է, որից խուսափել չհաջողվեց: Այնուամենայնիվ, սև շուկայում ֆուտբոլի տոմսերի վերավաճառք տեղի է ունենում գրեթե ամենուր, և դա մեծ հաշվով կարելի է սովորական երևույթ համարել:

Բնական է, որ ՀՖՖ-ն պետք է լուրջ քայլեր ձեռնարկի վերավաճառքի աստիճանն իջեցնելու համար, բայց ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում առանձնակի ուշադրություն դարձնել մի իրողության վրա: Այսօր մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրաստ են 60 հազար դրամ տալ մարզադաշտ գնալու համար: Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր «կռիվ» են տալիս 1000 դրամանոց տոմսը 10 հազար դրամով ձեռք բերելու համար: Ոմանք կարող են հակադարձել՝ պնդելով, որ նման աժիոտաժի գլխավոր մեղավորը Իտալիայի հավաքականն է, և որ մարդիկ ստադիոն են գնում Իտալիայի խաղով հիանալու համար: Բնավ ոչ: Այդ կարծիքը փարատելու համար ցանկանում ենք օրինակ բերել տարիներ առաջ Երևանում տեղի ունեցած Հայաստան-Հոլանդիա հանդիպումը: Երևան էր ժամանել համաշխարհային ֆուտբոլի գիգանտներից մեկը, որի կազմը, ի դեմս Ռուդ վան Նիստելռոյի, ամենևին չէր զիջում Իտալիայի հավաքականի ներկայիս կազմին: Եվ ինչ պատկերի ականատեսը եղանք. «Հանրապետական» մարզադաշտը կիսադատարկ էր: Մարդիկ մեծ հաշվով թքած ունեին, թե որ հավաքականն է խաղում «Հանրապետականում»: Մարդիկ ցանկություն չունեին մի քանի հազար դրամ վճարել նույն Նիստելռոյի խաղը դիտելու համար:

Բերված օրինակը, կարծում ենք, վառ ապացույցն է նրա, որ այսօր մեր հայրենակիցները ստադիոն են գնում իրենց ազգային թիմին աջակցելու համար: Ստադիոն են գնում հաղթանակի հույսով, ու կապ չունի՝ մրցակիցը Իտալիա՞ն է, թե՞ Բոսնիան: Անցյալ տարի ունեցանք հանդիպում, որն ուղղակի շոկի մեջ գցեց բոլորիս: Երևանում պարտվեցինք կիսապրոֆեսիոնալ Ջիբրալթարի հավաքականին: Այս խաղից 3 օր անց, սակայն, մարդիկ հազարներով գնացին «Հանրապետական» Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանին աջակցելու: Այս շրջափուլում առաջին երկու տուրերում նույնքան պարտություն կրեցինք, սակայն մարտին կայացած Ֆինլանդիայի դեմ խաղում «Հանրապետականը» լեցուն էր:

Հասարակության շրջանում ֆուտբոլի և մասնավորապես ազգային թիմի նկատմամբ մոտեցումն ու վերաբերմունքը էապես փոխվել է, ինչը կարելի է մեծ ձեռքբերում համարել: Հանուն արդարության պետք է նշենք, որ ստեղծման օրվանից եղել են մարդիկ, որոնք անկախ ամեն ինչից՝ եղել են ազգային թիմի կողքին: Այդ մարդկանց թիվը, ցավոք, փոքր էր, նույնիսկ շատ փոքր: Ինչ խոսք, ներկայիս մթնոլորտում կարևոր են նաև մեր թիմերի գրանցած արդյունքները, բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, իսկապես ֆուտբոլային մեծ հաղթանակ է: Մնում է հուսալ, որ ֆուտբոլային թեժ մթնոլորտում Հայաստանի ազգային հավաքականը առաջ կշարժվի՝ ցնծության առիթներ պարգևելով հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում