Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

Հայաստանի միջուկային իրավունքը. անհրաժեշտ պաշտպանություն Էրդողանից

Գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով այն մասին, որ Թուրքիան ևս պետք է մտածի միջուկային մարտագլխիկ ունենալու մասին: Էրդողանի այս հայտարարությունը հնարավոր է գնահատել իբրև միջուկային զենքի հրապարակային հայտ, որ ներկայացնում է պաշտոնական Անկարան:

Ինչ նպատակով է դա անում Էրդողանը՝ իր ներքին քաղաքական խնդիրներն ինչ-որ կերպ կոծկելո՞ւ, արտաքին քաղաքական շանտաժի՞, թե՞ իրապես միջուկային սպառազինություն ունենալու և այդ միջոցով Թուրքիայի կշիռը բարձրացնելու համար՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն Էրդողանի մակարդակով հրապարակային հայտարարությունն իրապես լուրջ քաղաքական իրողություն է, որը բնականաբար լրջագույն ուշադրության կարիք ունի Թուրքիայի հարևան երկրներում, առավել ևս Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում: Այդ շարքում է, բնականաբար, Հայաստանը, և Հայաստանն առաջիններից մեկն է այդ շարքում:

Եթե Թուրքիան դառնա միջուկային տերություն, ապա դա ուղղակիորեն բազմապատկում է Հայաստանի սպառնալիքները: Առավել ևս, որ Թուրքիայի այդ հավակնության պարագայում կա մեկ այլ հարց՝ Ռուսաստանի դերը: Բանն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունը ռազմատեխնիկական առումով ներկայումս, այսպես ասած, վերելքի դինամիկայի մեջ է: Ավելին, դրա համար Անկարան անգամ գժտվում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Իհարկե չի բացառվում նաև, որ Անկարան Մոսկվայի հետ գործակցության ինտենսիվացումը ծավալել է նաև Արևմուտքից «միջուկային իրավունք» ձեռք բերելու համար, այդ հարցում Նահանգների հետ առևտրի համար՝ այդ պայմանով գուցե հրաժարվելով Ռուսաստանի հետ գործակցության ներկայիս դինամիկայից և ծավալներից, որի դեմ դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ը:

Միևնույն ժամանակ, սակայն, այդպիսով Անկարան կարող է պարզապես «մրցակցություն» հրահրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, թե ով է լինելու իր գործընկերը կամ դաշնակիցը «միջուկային իրավունքի» հարցում: Անշուշտ միամտություն է կարծել, թե Վաշինգտոնը ու նաև Մոսկվան կարող են հեշտությամբ տալ այդ «իրավունքը» Անկարային: Սակայն մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ քաղաքական իրողությունները բարձրացնեն Թուրքիայի՝ թվում է թե որոշակի ավանտյուրիզմ պարունակող հայտի իրատեսականության հավանականությունը:

Համենայնդեպս, այդ առիթով պետք է զբաղվել լրջորեն, և Հայաստանին անհրաժեշտ է սկսել առնվազն դիվանագիտական աշխատանք՝ հնարավոր հայտի լրջությունը հասկանալու և հակազդեցության «դաշինքի» մասին մտածելու:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ հավակնության, այսպես ասած, առարկայացման միտումները Հայաստանին կտան լիակատար իրավունք խոսելու իր «միջուկային իրավունքի» մասին՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը թե՛ հայերի ցեղասպանության, թե՛ արցախյան հարցի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում