«Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքեցին և հայտարարագրեցին իրենց եկամուտները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ շուրջ 9 հայտնի ներկայացուցիչների հասցեագրված է կոնկրետ նամակ, որում նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և եկամուտ ստացել. «Մենք հորդորեցինք նրանց, որ գան և հայտարարագրեն իրենց եկամուտը: Քանի որ հորդորներին ոչ ոք չի արձագանքել, հիմա ես հայտարարում եմ՝ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին: Նրանք էլ կորոշեն, թե վարչական կամ քրեական ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն տվյալ անձինք»:
Մանրամասները՝ տեսանյութում: