Կառավարության դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են անում բանակում սպանված զինծառայողների մայրերը: Նրանք պահանջել են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ՝ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի ներկայությամբ: «Միգուցե այս պահանջն է պատճառը, որ վարչապետը մեզ չի ընդունում»,- ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ սպանությունների կոծկումը շարունակվում է:
Բանակում սպանված Լևոն Թորոսյանի մայրն էլ նշեց, որ իր որդուն սպանել են հեղափոխության ժամանակ. «Այսօր մարդասպաններն այնքան են կատարելագործվել, որ զինվորին սպանում են իր մոր հետ հեռախոսով զրուցելիս»:
Նրա խոսքով՝ իր որդու գործն այժմ ԱԱԾ-ում է, սակայն ոչինչ չի արվում. «Իմ որդու սպանությունը որակել են իբրև ինքնասպանություն, բա այդ դեպքում ինչո՞ւ նրա զենքի վրա մատնահետք չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: