Friday, 02 12 2022
ՀՅԴ ԳՄ-ն որոշել է, որ դաշնակցական պատգամավորները վայր չեն դնելու մանդատները. Իշխան Սաղաթելյան
Կասեցվել է «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ի խաշի արտադրությունը
Միջազգային հանրության կողմից պետք է ընկալելի լինել. Ապրիլյանի ժամանակ էլ կար այդ խնդիրը. Թորոսյան
Ադրբեջանը լուրջ սպառնալիք է, շնորհակալ ենք Ֆրանսիայի Ստորին պալատին՝ ընդունած բանաձևի համար
Ուզում եք ՀՀ-ն գրավ դնել․ Մարիա Կարապետյանը՝ ընդդիմությանը
13:55
Տոկիոն, Լոնդոնը և Հռոմը նախատեսում են նոր կործանիչ մշակել. Reuters
Լավրովը ճիշտ չներկայացրեց. Ալմաթիի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով
ԱԺ նախագահի պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
Ռեալ իրողություններն անտեսելը արկածախնդրության կտանի ՀՀ-ին և ԼՂ մեր հայրենակիցներին. Հ․Գրիգորյան
Հայտնի է՝ ովքեր են հաղթել հանրապետական սփռման մրցույթում
Ադրբեջանական թեզերը մի տարածեք՝ Ադրբեջանի դեմ կռվում էր ոչ թե Հայաստանը, այլ Արցախի ժողովուրդը
13:37
Քարդաշյանն ու Շերը կոչ են արել աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը
Մրցույթը երկնքից թափված մանանա չէ. սա էլ է թափանցիկ. փոխքաղաքապետը` մեկ անձից գնման մասին
Վճռական եմ նպաստելու Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև օրեցօր զարգացող հարաբերությունների խորացմանը. Փաշինյան
Գարնանը պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր կներկայացվի
13:18
Շվեյցարիան մոտ 8 մլրդ դոլարի ռուսական ակտիվ է սառեցրել
Ամեն մի բառ նման փաստաթղթերում ունի արժեք, որովհետև դրանք դառնում են դիրքորոշումների հստակեցման հիմք
Հայտնի է օդաչուների ինքնությունը. Քաղավիացիան Ջրաբերի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել
Ինչ՝ ինչ, գոնե դուք քվե գողանալու մասին մի՛ խոսեք․ Աղաջանյանը` Խամոյանին
13:06
Ֆրանս-գերմանական Airbus-ը կհրաժարվի ռուսական տիտանից
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
ԵՄ երկրները շատ մոտ են ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանը. Reuters
Արցախի գոյությունը հրաբխի վրա է. Հայաստանը երկու ձիու վրա չի կարող խաղալ
12:54
G7-ի երկրները կարող են սահմանափակել նավթի գները
Համաձայնության գալու հնարավորություն չեղավ՝ չնայած բազմաթիվ դրույթների շուրջ կար փոխհամաձայնություն
12:50
Ջեյհուն Բայրամովը և Ժոզեպ Բորելը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները
Առաջնորդվում եք ՀՀ-ի, Արցախի վերամիավորման գաղափարո՞վ,թե՞ Արցախը առանձին հանրապետություն եք համարում
12:40
4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Լուրերի օրվա թողարկում 12:30
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրելու

Նոր գլխացավանք Քոչարյանի համար. բրիտանացու դաժան պատմությունը

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիվեն Նյուտոնը Հայաստանում է և պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։ Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, ասում է՝ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նյուտոնը հանգամանալից պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, երբ Քոչարյանը լքել է սրճարանը. «…Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես չէի հավատում լսածիս ու ասացի. «Ոչ, քանի դեռ ես այստեղ եմ»։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր։ Ես բղավեցի՝ օգնություն կանչեցի։ Նրանք չգիտեին, թե ես ով եմ։ Կարծում եմ՝ մտածեցին, թե դեսպան եմ, քանի որ կոստյումով էի:

Կինս եկավ, որ տեսնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Նա մտահոգված էր։ Ես նրան ասացի, որ շտապօգնություն կանչի։ Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացավ։ Ես աստիճաններով վեր եմ բարձրացել…»։

Սթիվեն Նյուտոնը հեղափոխությունից հետո իր ցուցմունքը պարունակող նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եթե իրավական ընթացք տրվի օտարերկրացու նամակին, ապա հաստատապես նոր գործընթաց է բացվելու Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Այս դաժան սպանության գործով Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել, այն էլ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և նա դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

Ակնհայտ է, որ Կուկուն ինքնակամ, սեփական ցանկությամբ չի կատարել այս դաժան սպանությունը, մանավանդ առանցքային վկան պնդում է, որ տեղի է ունեցել դաժան ծեծ մի քանի թիկնապահների կողմից։ Այլ խոսքով՝ Քոչարյանի թիկնազորը թերևս հրաման է ստացել հենց երկրորդ նախագահից, որին դուր չի եկել այն փաստը, որ իրեն դիմել են «Պրիվետ, Ռոբ» արտահայտությամբ։ Պատահական չէ, որ Քոչարյանը ցինիզմով ասել էր, որ Պողոսյանի հետ այլ զրույց կունենար, եթե նա մահացած չլիներ։

Մյուս կողմից՝ եթե Պողոս Պողոսյանի խոշտանգումն ու դաժան սպանությունը տեղի ունեցած չլինեին Քոչարյանի ցուցումով, դատարանը նման «հումանիստական» վճիռ չէր կայացնի մարդասպան թիկնապահի գործով։ Այլ խոսքով՝ դատարանի վճիռը թելադրվել է Բաղրամյան 26-ի կողմից։

Կարծում եմ՝ հարկ է, որ իրավապահ մարմիններն ընթացք տան Նյուտոնի դիմումին ու նոր քննություն իրականացնեն «Առագաստում» տեղի ունեցած հրեշավոր հանցագործության գործով՝ սպանության հեղինակներին ու պատվիրատուներին համարժեք պատիժ նշանակելու նպատակով։

Անցյալում կատարված հանցագործությունների բացահայտումը, իրավականից զատ, ունի քաղաքական նշանակություն. քոչարյանիզմի ռեստավրացիայի բոլոր տարբերակները պետք է բացառվեն, հասարակությունը պետք է մանրամասն իրազեկվի քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին տեղի ունեցած բոլոր հանցագործությունների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում