ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանըն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ Առողջապահության նախարարի և արյունաբան Գևորգ Թամամյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, որ հիմա Առողջապահության ոլորտում կա վերափոխում:
«Երկար ժամանակ է մտածում եմ, ես էլ արտահայտվեմ, թե ոչ: Եվ այնուհանդերձ փորձեմ ներկայացնել իմ կարծիքն առողջապահության նախարար պարոն Թորոսյանի մասին: Միանգամից ասեմ, որ նախկինում չեմ ճանաչել ու հիմա էլ առանձնակի մտերիմ հարաբերություններ չունեմ:
Իմ համար աշխատանքի գնահատման հիմքում ընկած է նաև բազային մեծության նկատմամբ համեմատականը:
Հիշում եմ առողջապահության գնումներն էի նայում ու նախկին նախարարի օրոք տարօրինակ զուգադիպությամբ կտրուկ աճում էր «Ինգո Արմենիայից» կատարվող գնումները, չկար մեծ հաշվով ռազմավարություն, խոսքեր… Խոսքեր և ոչ մի տեսանելի փոփոխություն, մի խոսքով ճահիճ…
Հիմա ունենք ՎԵՐԱՓՈԽՈՒՄ, լավ, թե վատ ամեն մեկը յուրովի կարող է չափել, բայց կրկնում եմ իմ համար համեմատության բազան մնում են նախկինները ու ըստ այդմ` համեմատությունը միանշանակ հօգուտ Ա. Թորոսյանի է»: